Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սո­րո­ս­յան թևը մեծ պայ­քար է սկ­սում հե­ղա­փո­խու­թ­յան ի­դեալ­նե­րից շեղ­ված իշ­խա­նա­կան թի­մի դեմ

Սո­րո­ս­յան թևը մեծ պայ­քար է սկ­սում հե­ղա­փո­խու­թ­յան ի­դեալ­նե­րից շեղ­ված իշ­խա­նա­կան թի­մի դեմ
18.09.2020 | 00:44

Այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ իշ­խա­նու­թյան ներ­սում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ե­րեք դա­տա­վոր­նե­րի ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, շատ նման էր հզոր ռում­բի պայ­թյու­նի։ Ըստ էու­թյան, իշ­խա­նու­թյունն ան­մի­ջա­պես հայ­տն­վեց կոշտ քն­նա­դա­տու­թյան թի­րա­խում, ընդ ո­րում, շատ հե­տաքր­քիր է, որ ընդ­դի­մու­թյունն այս թե­մա­յում ա­ռանձ­նա­պես ակ­տի­վու­թյուն չի ցու­ցա­բե­րում։ Գլ­խա­վոր գոր­ծող ան­ձինք հիմ­նա­կա­նում նե­րիշ­խա­նա­կան թի­մե­րից են, ա­ռա­վե­լա­պես՝ սո­րո­սա­կան բևե­ռից։ Եվ նրանց քն­նա­դա­տա­կան տո­նայ­նու­թյու­նը ո­րոշ դեպ­քե­րում շատ ա­վե­լի կոշտ է, քան ընդ­դի­մա­դիր որևէ կու­սակ­ցու­թյան։

Այս ամ­բողջ գոր­ծըն­թա­ցը, փաս­տո­րեն, վեր­ջին մե­կու­կես տար­վա ըն­թաց­քում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի շուրջ ստեղծ­ված խառ­նաշ­փո­թի վեր­ջա­բանն է, թեև շատ հա­րա­բե­րա­կա­նո­րեն կա­րե­լի է վեր­ջա­բան հա­մա­րել, քա­նի որ դեռ հայտ­նի չէ, թե իշ­խա­նու­թյան նա­խա­ձեռ­նած գոր­ծո­ղու­թյուն­ներն ին­չի կա­րող են հան­գեց­նել։ Վեր­լու­ծե­լով տե­ղի ու­նե­ցա­ծը՝ կա­րող ենք նկա­տել, որ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը շատ զա­վեշ­տա­լի ըն­թացք են ստա­նում նախ և ա­ռաջ իշ­խա­նու­թյան ո­րոշ թևե­րի հա­մար։ Պարզ­վեց, որ, այ­նուա­մե­նայ­նիվ, ճիշտ էին ընդ­դի­մու­թյու­նը կամ այն մար­դիկ, ո­րոնք պն­դում էին, որ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնց պատ­ճա­ռով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ճգ­նա­ժամ ա­ռա­ջա­ցավ, և վեր­ջին 2-2,5 ա­միս­նե­րին ՍԴ-ն ան­գոր­ծու­նակ վի­ճա­կում հատն­վեց, նպա­տակ ու­նեին պաշ­տո­նանկ ա­նե­լու ըն­դա­մե­նը մի մար­դու՝ ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նին։ Փաս­տո­րեն, Փա­շի­նյա­նի այն պն­դում­նե­րը, թե ի­րենց ցան­կու­թյունն է ձևա­վո­րել ա­նա­չառ ՍԴ, այն­քան էլ այդ­պես չէին. ի վեր­ջո ըն­տր­վե­ցին դա­տա­վոր­ներ, ո­րոնք առն­չու­թյուն չու­նեին հե­ղա­փո­խա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հետ և ուղ­ղա­կիո­րեն կապ­ված են նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ Սա ի­հար­կե մեծ հար­ված էր իշ­խա­նու­թյա­նը, մա­նա­վանդ սո­րո­սյան թևին, ո­րը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում լուրջ փո­փո­խու­թյուն­նե­րի ակն­կա­լիք­ներ ու­ներ։

Այս ա­ռու­մով հե­տաք­րք­րա­կան էին իշ­խա­նա­վոր­նե­րի ար­ձա­գանք­նե­րը։

Մաս­նա­վո­րա­պես, սո­րո­սյան թևի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մե­կը ցն­ցա­կաթ­վա­ծի մեջ նշում էր, որ ՍԴ դա­տա­վոր­նե­րի ընտ­րու­թյամբ մեկ­նար­կում է իշ­խա­նու­թյան հետ­հանձ­նու­մը նախ­կին ռե­ժի­մին։ Եվ ան­գամ ներ­կա­յաց­վեց վար­կած, թե թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն կոչ­վա­ծը թա­տե­րա­կան բե­մա­կա­նա­ցում էր, ո­րի մի­ջո­ցով նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի տրան­զի­տա­յին թեկ­նա­ծուն ժա­մա­նա­կա­վո­րա­պես վերց­րեց երկ­րի ղե­կը՝ հե­տա­գա­յում հենց նրանց վե­րա­դարձ­նե­լու հե­ռան­կա­րով։

Եվս մեկ գոր­ծիչ հա­սա­րա­կա­կան դաշ­տից, ո­րը բա­վա­կա­նին լո­յալ էր նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին, ֆեյս­բու­քյան գրա­ռում կա­տա­րեց՝ ար­ձա­նագ­րե­լով, որ վեր­ջին օ­րե­րի զա­րա­ցում­նե­րը և իշ­խա­նու­թյան վար­քա­գի­ծը ցույց են տա­լիս, որ կա՛մ իշ­խա­նու­թյունն այլևս մտադ­րու­թյուն չու­նի կա­ռա­վար­ման ղե­կին մնա­լու, կա՛մ իշ­խա­նու­թյան հույ­սը հե­տա­գա ընտ­րու­թյուն­նե­րում կեղ­ծիք­ներն են լի­նե­լու, կա՛մ էլ գու­ցե ղե­կա­վա­րու­թյունն այ­սօր այդ­քան էլ հե­ռուն չի նա­յում։

Ընդ ո­րում‚ լուրջ ճեղք­վածք է ա­ռա­ջա­ցել նաև սո­րո­սա­կան­նե­րի միջև։ Խոր­հր­դա­րա­նից դուրս գտն­վող սո­րո­սա­կան թևը մե­ղադ­րում է «Իմ քայ­լի» կազ­մում ներգ­րավ­ված ի­րենց գա­ղա­փա­րա­կից­նե­րին դա­վա­ճա­նու­թյան մեջ։ Այ­սինքն՝ լուրջ ճեղք է ա­ռա­ջա­ցել ոչ միայն իշ­խա­նու­թյան տար­բեր բաղ­կա­ցու­ցիչ­նե­րի‚ այլև նույն թևի տար­բեր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև։

Այս­պի­սով՝ սոց­ցան­ցե­րում, մա­մու­լում իշ­խա­նու­թյան քն­նա­դա­տու­թյան պա­կաս չկա. այն թի­րա­խա­վոր­վում է նախ և ա­ռաջ յու­րա­յին­նե­րի կող­մից, ո­րոնք ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ շատ շու­տով կա­րող են դառ­նալ նախ­կին յու­րա­յին­ներ։ Այս ախ­տան­շան­նե­րը վկա­յում են, որ, ինչ­պես նախ­կի­նում էին ա­սում, ռե­ժի­մը խու­ճա­պի մեջ է։ Ըստ էու­թյան, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի հետ կապ­ված է­պո­պեա­յի վեր­ջում ստաց­վեց, որ կա­րող է ձևա­վոր­վել շատ ա­վե­լի խնդ­րա­հա­րույց ՍԴ, քան նախ­կի­նում։ Նույ­նիսկ կա­տա­կով նշում են, թե չի բա­ցառ­վում, որ այս կազ­մը կր­կին Հրայր Թով­մա­սյա­նին ընտ­րի ՍԴ նա­խա­գահ։ Եվ ե­թե լավ աշ­խա­տանք կա­տար­վի, գու­ցե և այդ կա­տա­կը ի­րա­կա­նու­թյուն դառ­նա։

Այս հար­ցե­րը թերևս նե­րիշ­խա­նա­կան միակ խն­դի­րը չեն։ Բա­վա­կա­նին լուրջ ու քրո­նիկ բնույ­թի նե­րիշ­խա­նա­կան պրոբ­լեմ են դառ­նում եր­կու նա­խա­րար­նե­րի՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի և Ար­սեն Թո­րո­սյա­նի գոր­ծու­նեու­թյունն ու վար­քա­գի­ծը։ Այս պաշ­տո­նյա­նե­րը մեծ գլ­խա­ցա­վանք են կա­ռա­վա­րու­թյան հա­մար, չնա­յած իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է միա­տար­րու­թյուն, հա­մե­րաշ­խու­թյուն ցույց տալ‚ սա­կայն բո­լոր հիմ­քե­րը կան են­թադ­րե­լու, որ հենց իշ­խա­նու­թյան ներ­սում մե­ծա­գույն դժ­գո­հու­թյուն կա այս պաշ­տո­նյա­նե­րից, և դժ­գո­հու­թյան հիմ­նա­կան շար­ժա­ռիթն այն է, որ ոչ միայն այս նա­խա­րար­ներն են ի­րենց գոր­ծու­նեու­թյան պատ­ճա­ռով խոր­տակ­վում, այլև ի­րենց հետ տա­նում են ողջ իշ­խա­նու­թյա­նը, այդ թվում` վար­չա­պե­տին։

Այս նա­խա­րար­նե­րի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը վեր­լու­ծե­լիս նկա­տում ենք եր­կու տար­բեր ի­րա­վի­ճակ­ներ։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը դի­տարկ­վում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան թի­մի և ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մեր­ձա­վոր շր­ջա­պա­տի ներ­կա­յա­ցու­ցիչ, ո­րը քա­ղա­քա­կան և մարդ­կա­յին ա­ռում­նե­րով վար­չա­պե­տին ա­մե­նան­վիր­ված մարդ­կան­ցից է։ Հա­մար­վում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ցան­կա­ցած պա­րա­գա­յում նրա թի­կուն­քին պետք է որ կանգ­նած լի­նի։

Ար­սեն Թո­րո­սյա­նի դեպ­քում, սա­կայն, ի­րա­վի­ճակն այլ է։ Նա ա­վե­լի ինք­նա­բավ գոր­ծիչ է։ Թեև նա նույն­պես ՀԱԿ-ից սեր­ված, Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի դպ­րոցն ան­ցած ե­րի­տա­սարդ ֆի­գուր է։ Հե­տա­գա­յում մի շարք ե­րի­տա­սարդ­նե­րով՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ, ա­ռանձ­նա­ցել են, սա­կայն ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, ի տար­բե­րու­թյուն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի, չի ըն­կալ­վում որ­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նի մեր­ձա­վոր շր­ջա­պա­տի մարդ։ Նա բա­վա­կա­նին սերտ կա­պեր ու­նի մի­ջազ­գա­յին տար­բեր կա­ռույց­նե­րի հետ, սո­րո­սյան թևի ներ­կա­յա­ցու­ցիչ է, ինչ­պես և կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րը, սա­կայն ի տար­բե­րու­թյուն իր գոր­ծըն­կե­րոջ՝ Ար­սեն Թո­րո­սյա­նը ո­րո­շա­կի պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նի մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի առջև, այդ թվում կա­րո­ղա­նում է ֆի­նան­սա­կան մուտ­քեր ա­պա­հո­վել, լավ տի­րա­պե­տում է գու­մար աշ­խա­տե­լու ձևե­րին, պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նի դե­ղա­գոր­ծա­կան ո­րոշ ֆիր­մա­նե­րի առջև, պատ­վաս­տում­ներ կյան­քի կո­չե­լու ա­ռու­մով և այլն։ Բա­ցի այդ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո­րո­շա­կի կախ­ման մեջ է Ար­սեն Թո­րո­սյա­նից, քա­նի որ ինչ­պես քա­ջա­տե­ղյակ աղ­բյուր­ներն են պն­դում, վեր­ջինս Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի վե­րա­բե­րյալ ո­րոշ փաս­տաթղ­թե­րի է տի­րա­պե­տում‚ այս եր­կու գոր­ծիչ­նե­րի միջև կան նաև ո­րո­շա­կի ֆի­նան­սա­կան կա­պեր, այդ իսկ պատ­ճա­ռով վար­չա­պե­տը չի կա­րո­ղա­նում ձեռք տալ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րին։

Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր հայ­տն­վել է բա­վա­կա­նին բարդ ի­րա­վի­ճա­կում։ Պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րի եր­կու վա­տա­գույն տար­բե­րակ­նե­րի միջև։ Ե­թե վար­չա­պետն այս ճնշ­ման պայ­ման­նե­րում փոր­ձի պաշ­տո­նանկ ա­նել իր իշ­խա­նու­թյան թերևս ա­մե­նաան­հա­ջող նա­խա­րար­նե­րին, ա­պա դա կդի­տարկ­վի որ­պես թու­լու­թյուն‚ և հենց թի­մի ներ­սում կա­րող են լուրջ խն­դիր­ներ ա­ռա­ջա­նալ, քա­նի որ թի­մի յու­րա­քան­չյուր ան­դամ կա­րող է հա­մա­րել, որ ին­քը նույն­պես ան­պաշտ­պան է, այս դեպ­քում խար­խլ­վում են թի­մի հիմ­քերն ու միաս­նա­կա­նու­թյու­նը, ու պարզ է դառ­նում, որ Փա­շի­նյանն իր իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար պատ­րաստ է ցան­կա­ցած զիջ­ման։ Եվ որևէ մե­կը ե­րաշ­խա­վոր­ված չէ, որ հա­նուն իր բա­րե­կե­ցու­թյան ու իշ­խա­նու­թյան՝ վար­չա­պետն ի­րենց չի զո­հա­բե­րի։ Իսկ ե­թե նշ­ված նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նանկ չար­վեն, իշ­խա­նու­թյան վար­կա­նիշն էլ ա­վե­լի կն­վա­զի, իշ­խա­նու­թյու­նը կհայ­տն­վի էլ ա­վե­լի ծանր վի­ճա­կում, և այս պա­րա­գա­յում ա­ռա­ջա­նում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վար­ման հար­ցը։ Այ­սինքն՝ առ­կա են եր­կու վա­տա­գույն տար­բե­րակ­նե­րը, և վար­չա­պե­տը ստիպ­ված է ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու այս եր­կու­սի միջև։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վարն ա­ռայժմ ըն­թա­նում է յու­րա­յին­նե­րին պաշտ­պա­նե­լու ճա­նա­պար­հով, ին­չը, սա­կայն, ան­հե­ռան­կար ու­ղի է և զգա­լիո­րեն ազ­դում է նրա վար­կա­նի­շի վրա։ Իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է ինչ-որ կերպ պաշտ­պա­նել տա­պալ­ված նա­խա­րար­նե­րին՝ ներ­կա­յաց­նե­լով նրանց որ­պես չհաս­կաց­ված բա­րե­փո­խիչ­նե­րի‚ ո­րոնց գործն անշ­նոր­հա­կալ է։ Հաս­կա­նա­լի է‚ որ նման փաս­տարկ­նե­րը բա­վա­կա­նին թույլ են և հիմ­նա­կա­նում ուղղ­ված են Փա­շի­նյա­նի ընտ­րա­զանգ­վա­ծի‚ ինչ­պես ա­սում են‚ շրի­շա­կից ցածր մա­կար­դա­կի խա­վի վրա‚ ո­րը դեռևս ու­տում է ցան­կա­ցած ին­ֆոր­մա­ցիոն կեր‚ որն ի­րեն մա­տու­ցում է ի­րենց կուռ­քը։ Սա­կայն դա­տե­լով սոց­ցան­ցե­րում և փո­ղո­ցում տի­րող լար­ված ի­րա­վի­ճա­կից՝ կա­րե­լի է փաս­տել‚ որ երկ­րում զոմ­բիաց­ման մա­կար­դա­կը զգա­լիո­րեն նվա­զել է‚ և էլ ա­վե­լի նվա­զե­լու մի­տում­ներ են զգաց­վում։

Ընդ­դի­մու­թյու­նը շատ լավ հաս­կա­նում է, որ Փա­շի­նյա­նի ա­քի­լե­սյան գար­շա­պարն այս եր­կու նա­խա­րար­ներն են‚ ու ա­նընդ­հատ թի­րա­խա­վո­րում է վեր­ջին­նե­րիս՝ նրանց հետ կապ­ված խն­դիր­նե­րը դարձ­նե­լով քա­ղա­քա­կան օ­րա­կարգ և վար­չա­պե­տին ա­նե­լա­նե­լի վի­ճակ­նե­րի մեջ գցե­լով։ Այս հա­մա­տեքս­տում պա­տա­հա­կան չեն այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե ար­ձա­կուրդ մեկ­նած ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րարն այլևս չի վե­րա­դառ­նա­լու աշ­խա­տան­քի, իսկ ԿԳՄՍ նա­խա­րա­րի հա­մար էլ կա­ռա­վա­րու­թյան տար­բեր պաշ­տոն­նե­րում պա­հես­տա­յին հան­գր­վան են փնտ­րում։

Ա­հա այս­պի­սի ներ­քին գոր­ծըն­թաց­ներ են զար­գա­նում, ո­րոնք բա­վա­կա­նին վտան­գա­վոր են իշ­խա­նու­թյան հա­մար և թու­լաց­նում են կա­ռա­վա­րու­թյան դիր­քե­րը։ Այս պայ­ման­նե­րում աս­տի­ճա­նա­բար դիր­քա­վոր­վում է ընդ­դի­մու­թյու­նը, տար­բեր թևեր մար­տա­վա­րա­կան ընդ­հան­րու­թյուն­ներ են գտ­նում, և սա այն պա­րա­գա­յում, երբ իշ­խա­նու­թյան ներ­սում ահ­ռե­լի ճեղք­վածք է ա­ռա­ջա­ցել։ Իսկ սո­րո­սյան թևը մեծ պայ­քար է սկ­սում, իր խոս­քով, հե­ղա­փո­խու­թյան ի­դեալ­նե­րից շեղ­ված իշ­խա­նա­կան թի­մի դեմ։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4649

Մեկնաբանություններ