38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Յու­ղի, ձվի, կաթ­նամ­թեր­քի, մսի դե­ֆի­ցիտ չի՞ լի­նի

Յու­ղի, ձվի, կաթ­նամ­թեր­քի, մսի դե­ֆի­ցիտ չի՞ լի­նի
31.07.2020 | 00:45

Covid-19-ը ար­դեն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը թո­ղել է տն­տե­սու­թյան վրա։ Եվ քա­նի որ գյու­ղատն­տե­սու­թյու­նը այն կարևոր ո­լորտ­նե­րից է, ո­րը ա­պա­հո­վում է բնակ­չու­թյան պա­րե­նա­յին մթերք­նե­րի զգա­լի հատ­վա­ծը, ա­պա հե­տաքր­քիր է հաս­կա­նալ, թե այս պա­հին ինչ ի­րա­վի­ճակ է ո­լոր­տում։


Բնա­կա­նա­բար, այս պան­դե­միան ան­նու­ղա­կիո­րեն ազ­դել է գյու­ղատն­տե­սու­թյան վրա։ Կա՞ն ար­դյոք հաշ­վարկ­ներ՝ ի՞նչ չա­փով է այն ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցել, ընդ­հա­նուր առ­մամբ, ի՞նչ խն­դիր­ներ կա­րող են ա­ռա­ջա­նալ, և տր­վա՞ծ են դրանց հա­վա­նա­կան լու­ծում­նե­րը։ «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը տն­տե­սու­թյան այն ե­զա­կի ճյու­ղե­րից է, ո­րի վրա հա­մե­մա­տա­բար քիչ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել Covid-19-ը, քա­նի որ գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի ար­տադ­րու­թյու­նը կազ­մա­կերպ­վում է բաց եր­կն­քի տակ, գյու­ղատն­տե­սու­թյու­նում աշ­խա­տող­նե­րը տե­ղա­կայ­վում են նոսր խտու­թյամբ, և պահ­պան­վում է սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյու­նը: Այ­նուա­մե­նայ­նիվ, գյու­ղատն­տե­սա­կան մթերք­նե­րի ար­ժեշղ­թա­յի տար­բեր փու­լե­րում ի հայտ են ե­կել բազ­մաբ­նույթ խն­դիր­ներ՝ ար­տադ­րու­թյան կազ­մա­կերպ­ման հա­մար անհ­րա­ժեշտ ներդ­րում­նե­րի ժա­մա­նա­կին ձեռք­բե­րու­մից մինչև ար­տադր­ված ար­տադ­րան­քի ի­րաց­ման կազ­մա­կեր­պում։ Covid-19-ի բա­ցա­սա­կան հետևանք­նե­րը մեղ­մե­լու նպա­տա­կով մար­տի 26-ին ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը ձեռ­նար­կել է կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի չե­զո­քաց­ման երկ­րորդ մի­ջո­ցա­ռու­մը, ո­րի գլ­խա­վոր նպա­տակն է օ­ժան­դա­կել գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող ա­ռան­ձին տն­տե­սա­վա­րող­նե­րին կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման հետևան­քով վեր­ջին­նե­րիս մոտ կան­խա­տես­վող ըն­թա­ցիկ ի­րաց­վե­լիու­թյան հետ կապ­ված ռիս­կե­րը մեղ­մե­լու հա­մար: Մի­ջո­ցառ­ման շր­ջա­նա­կում գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տին տրա­մադր­վող վար­կե­րը տն­տե­սա­վա­րող­նե­րին հա­սա­նե­լի են դար­ձել 0 տո­կո­սադ­րույ­քով։ Ա­ռան­ձին տն­տե­սա­վա­րող­նե­րի և տար­բեր նպա­տակ­նե­րի հա­մար պե­տու­թյան կող­մից կա­րող է տրա­մադր­վել նաև հա­մա­ֆի­նան­սա­վո­րում՝ տար­բե­րակ­ված չա­փա­քա­նակ­նե­րով, ո­րը նպա­տա­կաուղղ­ված է վար­կի գծով տն­տե­սա­վա­րո­ղի մոտ ա­պա­հով­ման մի­ջո­ցի ոչ բա­վա­րար մա­կար­դա­կի և ար­ժու­թա­յին ռիս­կի մաս­նա­կի չե­զո­քաց­մա­նը։ Բա­ցի այդ, կո­րո­նա­վի­րու­սի տն­տե­սա­կան հետևանք­նե­րի չե­զո­քաց­ման ա­ռա­ջին մի­ջո­ցառ­ման շր­ջա­նա­կում այն տն­տե­սա­վա­րող­նե­րը, ո­րոնց կա­նո­նադ­րա­կան կա­պի­տա­լում 2020 թվա­կա­նի ըն­թաց­քում 50,0 մլն կամ 100,0 մլն դրամ և ա­վե­լի գու­մա­րի չա­փով ներդ­րում է կա­տար­վում, օգտ­վում են նաև լրա­ցու­ցիչ ար­տո­նու­թյուն­նե­րից (վար­կի գու­մա­րի և սուբ­սի­դա­վոր­ման չափ, մար­ման ժամ­կետ)»,- մեզ հետ գրա­վոր զրույ­ցում պար­զա­բա­նեց է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյան գյու­ղատն­տե­սա­կան ծրագ­րե­րի մշակ­ման ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­ման և կոո­պե­րա­ցիա­յի զար­գաց­ման վար­չու­թյան պետ ԻՌԱ ՓԱ­ՆՈ­ՍՅԱ­ՆԸ։


Բնա­կա­նա­բար, երբ ար­տա­ռոց ի­րա­վի­ճակ է ստեղծ­վում աշ­խար­հում, հարց է ա­ռա­ջա­նում՝ Հա­յաս­տա­նի գյու­ղատն­տե­սու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը վե­րա­նա­յե՞լ են ար­դյոք գյու­ղատն­տե­սու­թյան ռազ­մա­վա­րու­թյու­նը, ե­թե ա­յո, ա­պա ի՞նչ ուղ­ղու­թյամբ։ Պարզ­վում է՝ ռազ­մա­վա­րու­թյան վե­րա­նայ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա, քա­նի որ ըստ վար­չու­թյան պե­տի, «ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 2019 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 19-ի N 1886-Լ ո­րոշ­մամբ հաս­տատ­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի տն­տե­սա­կան զար­գա­ցումն ա­պա­հո­վող հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի 2020-2030 թվա­կան­նե­րի ռազ­մա­վա­րու­թյու­նը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի տն­տե­սա­կան զար­գա­ցումն ա­պա­հո­վող հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի 2020-2030 թվա­կան­նե­րի ռազ­մա­վա­րու­թյան կա­տար­մանն ուղղ­ված 2020-2022 թվա­կան­նե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գիրն ու ժա­մա­նա­կա­ցույ­ցը: Նշ­ված ռազ­մա­վա­րու­թյունն ու մի­ջո­ցա­ռում­նե­րի ծրա­գի­րը ներ­կա­յումս հրա­տապ են և նպա­տա­կաուղղ­ված են գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տի կա­յուն ու ար­դյու­նա­վետ զար­գաց­մա­նը, հետևա­բար վե­րա­նայ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը բա­ցա­կա­յում է»։ Դե ինչ, տա Աստ­ված, որ վեր­ջին­ներս ճիշտ դուրս գան և տար­վա վեր­ջին ստիպ­ված չլի­նեն ար­դա­րա­ցում­ներ ներ­կա­յաց­նել։ Ինչևէ, ա­մեն դեպ­քում այ­սօր ար­դեն անհ­րա­ժեշտ է հաս­կա­նալ, թե ինչ է նա­խա­ձեռն­վել, որ­պես­զի աշ­նան վեր­ջում գյու­ղատն­տե­սա­կան ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի՝ ա­լյու­րի, շա­քա­րա­վա­զի, յու­ղի, ձվի, կաթ­նամ­թեր­քի, մսի դե­ֆի­ցիտ չլի­նի։ «2020 թվա­կա­նի հու­լի­սի 2-ի N 1148-Լ ո­րոշ­մամբ հաս­տատ­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում աշ­նա­նա­ցան ցո­րե­նի ար­տադ­րու­թյան խթան­ման պե­տա­կան ա­ջակ­ցու­թյան ծրա­գի­րը, ո­րի շր­ջա­նա­կում տն­տե­սա­վա­րող­նե­րը կա­րող են աշ­նա­նա­ցան ցո­րե­նի սեր­մը ձեռք բե­րել շու­կա­յա­կա­նից ցածր գնով։ Բա­ցի այդ, ա­նաս­նա­բու­ծու­թյան զար­գաց­ման նպա­տա­կով գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տին 0 տո­կո­սադ­րույ­քով տրա­մադր­վող վար­կե­րի շե­մը բարձ­րաց­վել է մինչև 50,0 մլն դրամ»,- ա­սաց Ի­ռա Փա­նո­սյա­նը։ Ի դեպ նկա­տենք, որ այս տար­վա հու­նի­սի սկզ­բին ո­րոշ­վեց ա­վե­լաց­նել հա­ցա­հա­տի­կի ցանք­սի ծա­վալ­նե­րը։ Ին­չու՞ այդ ո­րո­շու­մը մար­տին չըն­դուն­վեց՝ գար­նա­նա­ցա­նին ըն­դա­ռաջ։ Ար­դյո՞ք այս ո­րո­շու­մը աշ­նան բեր­քա­հա­վա­քի հա­մար ու­շա­ցած չի լի­նի։ Գյու­ղատն­տե­սա­կան ծրագ­րե­րի մշակ­ման ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­ման և կոո­պե­րա­ցիա­յի զար­գաց­ման վար­չու­թյան պե­տը հա­մոզ­ված է, որ ու­շա­ցած չէ. «Ծրա­գիրն ուղղ­ված է աշ­նա­նա­ցան ցո­րե­նի ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րի ա­վե­լաց­մա­նը, քա­նի որ հան­րա­պե­տու­թյու­նում գար­նա­նա­ցան ցո­րե­նի ցան­քա­տա­րա­ծու­թյուն­նե­րը շատ քիչ են (2019 թվա­կա­նին ըն­դա­մե­նը 1413 հա՝ 58493 հա աշ­նա­նա­ցա­նի դի­մաց) և էա­կան ազ­դե­ցու­թյուն չու­նեն տե­ղա­կան ցո­րե­նի ար­տադ­րու­թյան ծա­վալ­նե­րում»։
Հարկ է նշել, որ գյու­ղատն­տես­նե­րի մի հատ­վա­ծը փաս­տում է, որ այս տա­րի ինչ­պես մր­գի, այն­պես էլ բան­ջա­րա­բոս­տա­նա­յին կուլ­տու­րա­նե­րի բեր­քատ­վու­թյու­նը շատ ցածր է, մյուս հատ­վա­ծը հա­կա­ռակն է պն­դում։


Մեզ հետ զրույց­նե­րում գյու­ղա­ցի­նե­րը նշում են, որ ծի­րա­նի, կե­ռա­սի և այլ կո­րի­զա­վոր մր­գե­րի բեր­քատ­վու­թյու­նը շատ ցածր է, այ­գի­նե­րը գրե­թե դա­տարկ են։ Ե­թե այդ­պես է, ին­չո՞վ է դա պայ­մա­նա­վոր­ված, և ի՞նչ քայ­լեր են ձեռ­նարկ­վում գյու­ղա­ցի­նե­րի վար­կա­յին խն­դիր­նե­րը լու­ծե­լու ուղ­ղու­թյամբ։ «Տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րի բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ բու­սա­բու­ծու­թյան հիմ­նա­կան ար­տադ­րատն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րը կա­րող են տա­տան­վել։ Բնակ­լի­մա­յա­կան ռիս­կե­րը մեղ­մե­լու նպա­տա­կով գոր­ծում է գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ա­պա­հո­վագ­րա­կան հա­մա­կար­գի ներ­դր­մանն ա­ջակ­ցե­լու պե­տա­կան ծրա­գի­րը»,- նշեց Ի­ռա Փա­նո­սյա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է ար­տա­հան­մանն առ­նչ­վող խն­դիր­նե­րին, հնա­րա­վոր ռիս­կե­րը մեղ­մե­լուն, մեր զրու­ցա­կի­ցը վս­տա­հեց­րեց. «Այս ըն­թաց­քում գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի լո­գիս­տիկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի խն­դիր­ներ չկան, սա­կայն դժ­վա­րու­թյուն­ներ են ա­ռա­ջա­ցել վե­րամ­շակ­ված ար­տադ­րան­քի ի­րաց­ման, մաս­նա­վո­րա­պես ար­տա­հան­ման ուղ­ղու­թյամբ, ին­չը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված է ներ­մուծող եր­կր­նե­րի շու­կա­նե­րում գնո­ղու­նակ պա­հան­ջար­կի նվազ­մամբ»։

Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 37270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ