Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Պուտինն այսօր Ռուսաստանի բարեկեցիկ ապագայի արգելակն է

Պուտինն այսօր Ռուսաստանի բարեկեցիկ ապագայի արգելակն է
04.06.2020 | 09:34

Ռուսաստանցիները պետք է հավանություն տան նախագահի ծրագրին, որով նա կարող է պաշտոնին մնալ ինչքան ցանկանում է: Դա երկրի համար լավագույն նորությունը չէ՝ գրում է Մաթիաս Բրյուգմանը Handelsblatt-ում: Հասկանալի է իր ժողովրդին քվեարկության տանելու Պուտինի շտապողականությունը, չնայած կորոնավիրուսից մահացության թվի աճի: Մայիսին նրա վարկանիշը 25% էր՝ նշանակալից չափով քիչ 2018-ից, երբ նա ստացավ ընտրողների 76,6% ձայներն ու չորրորդ անգամ ընտրվեց նախագահ: ՌԴ Սահմանադրության համաձայն՝ վերջին անգամ: Որ 20 տարի կառավարող Պուտինը, ումով ժամանակին անկեղծորրեն հիանում էին բազում ռուսաստանցիներ, այդքան կտրուկ կորցրել է ժողովրդի բարեհաճությունը, նաև կորոնավիրուսի հետևանքն է: Քաոտիկ հակաճգնաժամային կառավարումը, եկամուտների անկումն ու կրծող անորոշությունը անթերի նախագահի լուսապսակը խամրեցնում են: Նոր Սահմանդրությունը նրան հնարավորություն կտա առաջադրվել 2024-ին ու 2030-ին: Ավելի շատ իրավասություններ կտա, մասնավորապես՝ ամրապնդելով ռուսական իրավունքի գերակայությունը միջազգային նորմերի, եվրոպական ու միջազգային դատարանների վրա: Դրանք վատ 2 նորություններ են, այդ թվում՝ արտասահմանցի ներդրողների համար վիթխարի երկրում: Փոխել սկզբունքորեն սուտ բիզնես-մոդելը, հավանաբար, հնարավոր է միայն Պուտինի դարաշրջանից հետո: Պուտինը բազմիցս հայտարարել է հումքային կախումից ու կոռուպցիայից հրաժարվելու մասին, բայց իրավիճակը ավելի է վատացել: Միջազգային դատարանները կաթվածահար են լինում իբրև լուրջ սխալների սրբագրողներ, արտասահմանյան ընկերությունները Ռուսաստանում դառնում են անօգնական: Եթե մի ժամանակ Պուտինը հույս էր, հիմա նա արգելակ է Ռուսաստանի բարգավաճ ապագային:
Մաթիաս Բրյուգման, Handelsblatt


Հ.Գ. 2024-ին Վլադիմիր Պուտինը կլինի 72 տարեկան, 2030-ին՝ 78: Ոչ ոք չի կասկածում նրա առողջության վրա, բայց նախագահել մինչև 2036-ը՝ 84 տարեկանը, 36 տարի՝ շատ է նույնիսկ Ռուսաստանի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ