38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչ փաս­տաթղ­թով ենք փր­կե­լու տն­տե­սու­թ­յու­նը

Ինչ փաս­տաթղ­թով ենք փր­կե­լու տն­տե­սու­թ­յու­նը
24.03.2020 | 00:53
Տն­տե­սա­կան պան­դե­միան ար­դեն ան­խու­սա­փե­լի է։ Բո­լոր եր­կր­նե­րի տն­տե­սու­թյուն­նե­րը կաթ­վա­ծա­հար են։ Հա­մաշ­խար­հա­յին ա­նո­րո­շու­թյան մեջ դժ­վար է ա­սել, թե ինչ կլի­նի Հա­յաս­տա­նի փոքր ու խո­ցե­լի տն­տե­սու­թյան հետ։ Բայց մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի լա­վա­տե­սու­թյունն ան­գամ գեր­տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը չու­նեն։ Շատ պարզ մի պատ­ճա­ռով, ո­րով­հետև ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, մենք ենք ա­ռա­ջի­նը գլ­խի ըն­կել ու սկ­սել տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը։ Բայց մի խնդ­րի շուրջ դեռ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ոչ մի բան չի ա­սում։
Այ­սօր հայ­տա­րա­րում են ի­րա­վի­ճա­կա­յին մեկ-եր­կու քայ­լե­րի մա­սին, ինչ­պես ար­տո­նյալ վար­կեր տրա­մադ­րել ա­ջակ­ցու­թյան կա­րիք ու­նե­ցող ըն­կե­րու­թյուն­նե­րին, գյու­ղատն­տե­սա­կան ո­լոր­տի բո­լոր ծրագ­րե­րում զրո­յաց­նել վար­կա­յին մի­ջոց­նե­րի տո­կոս­նե­րը։ Շատ լավ, բայց տն­տե­սա­կան կո­լապ­սի մեջ են հայ­տն­վում բո­լոր ճյու­ղե­րը, ին­չը են­թադ­րում է հա­մա­լիր մո­տե­ցում, ե­թե ի­հար­կե, նպա­տակ կա ու­նե­նա­լու տն­տե­սա­կան կա­յուն վի­ճակ։ Նոր ի­րո­ղու­թյուն­նե­րը նոր մո­տե­ցում­ներ են պա­հան­ջում։ Ա­սել է՝ ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դի­րը հաղ­թա­հա­րե­լուց հե­տո տն­տե­սա­կան «հա­մա­վա­րա­կին» դի­մա­կա­յե­լու հա­մար կա­ռա­վա­րու­թյու­նը վե­րա­նա­յե­լու՞ է այս տար­վա ար­դեն հաս­տատ­ված բյու­ջեն։ Այս հար­ցը բա­վա­կան հե­տաքր­քիր է, քա­նի որ այդ փաս­տա­թուղ­թը լրիվ այլ տրա­մա­բա­նու­թյամբ է կազմ­վել և հա­զիվ թե այս ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճակն այս­քան խո­րու­թյամբ հաշ­վարկ­ված լի­ներ։ Հարց է ծա­գում՝ թե­կուզ օ­րեն­սդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րով կա­ռա­վա­րու­թյու­նը բյու­ջեում ո­րո­շա­կի շտ­կում­ներ ա­նե­լու՞ է։ Ար­դյոք նոր կա­ռուց­ված­քով բյու­ջե ու­նե­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա՞։
Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ այ­սօր ա­մեն ինչ փլուզ­ված է, ու­նենք նոր շինհ­րա­պա­րակ, որ­տեղ պի­տի նոր կյանք, նոր տն­տե­սու­թյուն կա­ռու­ցենք։ Այ­սինքն, պի­տի տն­տե­սա­կան կյանքն էլ զրո­յից սկ­սել, իսկ սա չի՞ են­թադ­րում, որ ֆի­նան­սատն­տե­սա­կան գլ­խա­վոր փաս­տա­թուղ­թը՝ բյու­ջեն, պետք է փո­փոխ­վի կամ գու­ցե նո­րը հաս­տատ­վի ու հար­մա­րեց­վի այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կին։ Ա­մեն դեպ­քում կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րի հայ­տա­րա­րու­թյու­նից սա է են­թադր­վում։ Տն­տե­սու­թյու­նը զրո­յից կա­ռու­ցե­լու հա­մար բյու­ջեի հիմ­քում դրած և կան­խա­տե­սում­նե­րը, և ռիս­կե­րը, և ծրագ­րե­րը, և ֆի­նան­սա­վոր­վող ծրագ­րերն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­նայ­ման կա­րիք ու­նեն։ Մնում է՝ «վաս­տա­կա­շատ» բյու­ջե կազ­մող Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նին հա­մո­զել ու նո­րից գոր­ծի դնել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն
Դիտվել է՝ 137166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե