Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Սպա­ռո­ղա­կան վար­կերն ա­վե­լա­նում են, կա­րիք կա ա­վե­լի խիստ վե­րահս­կո­ղու­թ­յան»

«Սպա­ռո­ղա­կան վար­կերն ա­վե­լա­նում են, կա­րիք կա ա­վե­լի խիստ վե­րահս­կո­ղու­թ­յան»
07.02.2020 | 01:48

Բան­կա­յին հա­մա­կար­գում ա­վանդ­նե­րի ա­ճը անհ­րա­ժեշ­տու­թյուն է վար­կե­րի տո­կո­սադ­րույք­նե­րի նվա­զեց­ման հա­մար. սրանք ուղ­ղա­կիո­րեն մի­մյանց հետ կապ­ված գոր­ծըն­թաց­ներ են: Ըստ ո­րոշ փոր­ձա­գետ­նե­րի, ե­թե 2018-ին նկատ­վել է ա­վանդ­նե­րի աճ, ա­պա 2019-ին ա­ճի դի­նա­մի­կան կանգ է ա­ռել, նվա­զում էլ չի ար­ձա­նագր­վել: Նշենք, որ 2018-ին ա­վանդ­նե­րի ա­ճի մեջ ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց մաս­նա­բա­ժի­նը ա­վե­լի փոքր է ե­ղել: Ֆի­նան­սա­կան շու­կա­յի փոր­ձա­գետ­նե­րի հա­մոզ­մամբ` ա­վանդ­նե­րի ա­ճը կանգ է ա­ռել բան­կա­յին գաղտ­նի­քի մա­սին օ­րեն­քում կա­տար­ված փո­փո­խու­թյուն­նե­րից: Մյուս կող­մից, կան պն­դում­ներ, որ նշ­ված օ­րեն­քում էա­կան ո­չինչ չի փոխ­վել: Ի­րա­կա­նում ի՞նչ փո­փո­խու­թյան մա­սին է խոս­քը: Այս և բան­կա­յին հա­մա­կար­գի հետ կապ­ված այլ կարևոր հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք Եվ­րա­սիա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ֆի­նան­սա­բան­կա­յին ա­սո­ցիա­ցիա­յի գլխավոր տնօրենի տեղակալ-ՀՀ-ում ներկայացուցչության ղեկավար ՍԱՄ­ՎԵԼ ՃԶ­ՄԱ­ՉՅԱ­ՆԻ հետ:

-Ե­կեք փաս­տենք, որ 2018 թ. հա­մե­մատ 2019-ին ա­վանդ­ներն ա­վե­լա­ցել են 20,7 %-ով և կազ­մել են 3 568,0 մլրդ դրամ,- ա­սաց պա­րոն Ճզ­մա­չյա­նը։- Սա­կայն հա­մա­ձայն եմ Ձեզ հետ, որ ցան­կա­ցած օ­րեն­քի փո­փո­խու­թյու­նից ա­ռաջ պետք է նախ և ա­ռաջ ի­րա­կա­նաց­նել այդ փո­փո­խու­թյան ազ­դե­ցու­թյան ու­սում­նա­սի­րու­թյուն և տալ հա­մա­պա­տաս­խան գնա­հա­տա­կան: Այս դեպ­քում ա­վանդ­նե­րը շա­րու­նա­կել են ա­վե­լա­նալ, սա­կայն դա չի նշա­նա­կում, որ այդ օ­րեն­քի փո­փո­խու­թյու­նը ազ­դե­ցու­թյուն չի ու­նե­ցել, պետք է լուրջ խոր­քա­յին ու­սում­նա­սի­րու­թյուն ի­րա­կա­նաց­նել: Բան­կա­յին գաղտ­նի­քի ցան­կա­ցած փո­փո­խու­թյուն լր­ջա­գույն ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում մեր ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի ու նաև տն­տե­սու­թյան հե­տա­գա զար­գաց­ման վրա: Ինձ հա­մար բան­կա­յին գաղտ­նի­քի ցան­կա­ցած հետ­նա­հանջ ըն­դու­նե­լի չէ: Նման հար­ցե­րում օ­րենս­դի­րը պետք է լուրջ քն­նար­կում­ներ կազ­մա­կեր­պի ո­լոր­տի փոր­ձա­գետ­նե­րի հետ, և ո­րո­շում­ներն ըն­դուն­վեն միայն փոր­ձա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա: Ինչ վե­րա­բե­րում է ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ա­վանդ­նե­րին, միշտ էլ այդ ա­վանդ­նե­րի ծա­վալն ընդ­հա­նու­րի մեջ փոքր է ե­ղել, ին­չը բնա­կան է, քա­նի որ գոր­ծա­րարն իր ա­զատ մի­ջոց­նե­րը ներդ­նում է հենց իր բիզ­նե­սում և, սո­վո­րա­բար, ա­վե­լի բարձր ե­կա­մուտ է ստա­նում, քան ա­վան­դի տո­կոսն է: Հետևա­բար, երբ ա­վե­լա­նում են ի­րա­վա­բա­նա­կան ան­ձանց ա­վանդ­նե­րը, դա ան­հան­գս­տա­նա­լու ա­ռիթ պետք է հան­դի­սա­նա, և անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի տն­տե­սու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը հե­տա­զո­տու­թյուն­ներ ա­նեն` հաս­կա­նա­լու, ին­չու բիզ­նե­սը չի ընդ­լայ­նում իր գոր­ծու­նեու­թյու­նը և նա­խընտ­րում է պա­սիվ ե­կա­մուտ­նե­րը:
-Վեր­ջին հար­ցազ­րույց­նե­րից մե­կում նշել էիք, որ ճիշտ կլի­նի վար­կե­րի մեծ մասն ուղ­ղել մի­ջին և խո­շոր բիզ­նե­սին: Միևնույն ժա­մա­նակ ըն­դգ­ծել էիք, որ զգա­լի աճ կա սպա­ռո­ղա­կան վար­կե­րի մա­սով: Ըստ Ձեզ, ին­չու՞ խո­շոր և մի­ջին բիզ­նե­սում վար­կե­րը չեն ա­վե­լա­նում:
-Պետք է վար­կա­վոր­վեն բո­լոր վար­կու­նակ հա­ճա­խորդ­նե­րը, սա­կայն ել­նե­լով մի­ջին և խո­շոր բիզ­նե­սի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից, մի­ջոց­նե­րի հիմ­նա­կան մա­սը գնում է հենց նրանց վար­կա­վոր­մա­նը: Ի դեպ, վար­կե­րի ծա­վա­լը ան­ցյալ տա­րի 2018 թ. հա­մե­մատ ա­վե­լա­ցել է 10,1%-ով և հա­սել է 3 572,0 մլրդ դրա­մի: Տն­տե­սու­թյու­նը (խո­շոր և մի­ջին բիզ­նե­սը) դեռևս հա­մա­քայլ չի ըն­թա­նում բան­կե­րի ակ­տիվ աշ­խա­տան­քի հետ։ Եվ չնա­յած բան­կե­րում բա­վա­կա­նին գու­մար­ներ են կու­տակ­վել, դրանք շա­րու­նա­կում են լուրջ մի­ջոց­ներ ներգ­րա­վել։ Կար­ծում եմ` առ­կա բազ­մա­թիվ խն­դիր­նե­րից կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյուն դարձ­նի երկ­րի անվ­տան­գու­թյան և տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը, մաք­սի­մալ ա­ջակ­ցե­լով ի­րա­վա­կան, սո­ցիա­լա­կան, հար­կա­յին, բուն տն­տե­սա­կան և այլ հար­ցե­րում։
-Ի՞նչ ռիս­կեր եք տես­նում այ­սօր բան­կա­յին հա­մա­կար­գում։
-Թերևս, կա­ռանձ­նաց­նեի հետևյա­լը՝ բնակ­չու­թյան ի­րա­կան, ռեալ ե­կա­մուտ­նե­րը դեռ նոր են թևա­կո­խել ա­ճի փուլ, այն էլ` չն­չին, սա­կայն սպա­ռո­ղա­կան վար­կերն ա­վե­լա­նում են ան­հա­մե­մատ բարձր տեմ­պե­րով, ին­չը մտա­հո­գիչ է։ Այդ գոր­ծըն­թա­ցը կա­րիք ու­նի ա­վե­լի խիստ վե­րահս­կո­ղու­թյան, քա­նի որ վտան­գա­վոր է ինչ­պես բնակ­չու­թյան, այն­պես էլ հենց բան­կա­յին սեկ­տո­րի հա­մար, ե­թե չա­սեմ` ամ­բողջ տն­տե­սու­թյան։ Ռիս­կե­րը ձևա­վոր­վում են այն դեպ­քում, երբ բնակ­չու­թյու­նը մեծ մա­սամբ աչ­քի չի ընկ­նում բարձր ֆի­նան­սա­կան գրա­գի­տու­թյամբ և դեռևս սո­վոր չէ ռեալ գնա­հա­տե­լու իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Ե­թե հնա­րա­վոր է հեշտ ձևով ստա­նալ վարկ, շա­տե­րը, մա­նա­վանդ ե­րի­տա­սար­դու­թյու­նը, չեն էլ մտա­ծում հետևանք­նե­րի մա­սին, իսկ հե­տո սկս­վում են խն­դիր­նե­րը։ Բան­կե­րը կա­րող են կո­րուստ­ներ ու­նե­նալ, քա­նի որ հե­տա­գա­յում պարզ­վում է, օ­րի­նակ, որ վար­կա­ռուն հա­վա­քել է վար­կեր նաև այլ տե­ղե­րում։ Այդ­պի­սի դեպ­քե­րը պետք է բա­ցառ­վեն։
-Ինչ­պի­սի՞ ի­րա­վի­ճակ է այ­սօր մեծ լիկ­վի­դայ­նու­թյան հար­ցում, որ ժա­մա­նա­կին ա­ռա­ջա­ցել էր բան­կե­րում, և կա­րո­ղա­նու՞մ են վեր­ջին­ներս է­ֆեկ­տիվ տե­ղա­բաշ­խել այդ գու­մար­նե­րը։
-Կա­րող եմ ա­սել, որ տար­բեր բան­կե­րում ի­րա­վի­ճա­կը տար­բեր է, բայց մի բան ակն­հայտ է` է­ֆեկ­տիվ տե­ղա­բաշ­խու­մը հնա­րա­վոր չէ ա­ռանց մարդ­կանց ե­կա­մուտ­նե­րի շո­շա­փե­լի ա­ճի և բիզ­նե­սի ակ­տի­վու­թյան։ Տն­տե­սու­թյա­նը հար­կա­վոր են ու­ժեղ դրայ­վեր­ներ, և դրանք, ըստ վեր­ջին վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի, սկ­սում են նշ­մար­վել։ Սա­կայն մտա­հո­գիչ է ի­րա­վի­ճա­կը գյու­ղատն­տե­սու­թյու­նում և է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի գե­նե­րա­ցիա­յի ո­լոր­տում. եր­կու բնա­գա­վա­ռում էլ 2019 թ. ցու­ցա­նիշ­նե­րը զի­ջում են նա­խորդ տար­վա հա­մա­պա­տաս­խան ցու­ցա­նիշ­նե­րին, իսկ ե­թե չկա աճ, չկա նաև վար­կե­րի, գու­մար­նե­րի լրա­ցու­ցիչ պա­հան­ջարկ, և տն­տե­սու­թյու­նը սկ­սում է դո­փել տե­ղում։ Հի­շենք նաև տն­տե­սու­թյու­նից շատ և շատ հե­ռու մեծ գե­ղան­կա­րիչ-իմպ­րե­սիո­նիստ Օ­գյուստ Ռե­նուա­րի բա­ռե­րը, ո­րոնք նա ար­տա­բե­րել է դեռ ան­ցյալ դա­րում. «Բան­կե­րը ու­րախ հիմ­նարկ­ներ չեն, բայց ժա­մա­նա­կա­կից հա­սա­րա­կու­թյու­նը չի կա­րող ա­ռանց դրանց։ Բան­կե­րը պետք են, որ գո­յա­նան եր­կաթգ­ծե­րը, կո­յու­ղին, տեղ հաս­նի գա­զը, և հե­ռաց­վի կույր ա­ղի­քը»։ Այ­սօր բան­կե­րը շատ ա­վե­լի հս­կա և լայ­նա­ծա­վալ ազ­դե­ցու­թյուն ու­նեն տն­տե­սու­թյան զար­գաց­ման և բնակ­չու­թյան կեն­սա­մա­կար­դա­կի բարձ­րաց­ման վրա։ Մտած­ված և ճիշտ օգտ­վեք բան­կե­րից։
-Պա­րոն Ճզ­մա­չյան, ու­զում եմ անդ­րա­դառ­նալ մեկ կարևոր հար­ցի ևս: Առևտրա­յին բան­կե­րը վար­կե­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նում ներ­կա­յաց­նում են միայն վար­կի ան­վա­նա­կան տո­կո­սադ­րույ­քը, և երբ մար­դը ոգևոր­ված գնում է տվյալ բանկ այդ վար­կը ձևա­կեր­պե­լու, պարզ­վում է, որ ան­վա­նա­կան տո­կո­սադ­րույ­քին գու­մար­վում են սպա­սարկ­ման վճար­ներն ու միջ­նոր­դավ­ճա­րը: Ար­դյուն­քում 12 % վար­կը կազ­մում է 20 և ա­վե­լի տո­կոս: Այս աչ­քա­կա­պու­թյու­նը ին­չու՞ չի կա­րե­լի վե­րաց­նել:
-Ես չեմ կար­ծում, որ այս­տեղ աչ­քա­կա­պու­թյուն կա: Նախ «Սպա­ռո­ղա­կան կրե­դի­տա­վոր­ման մա­սին» օ­րեն­քը պա­հան­ջում է, որ­պես­զի սպա­ռո­ղա­կան վար­կե­րի ան­վա­նա­կան տո­կո­սադ­րույ­քից բա­ցի բան­կե­րը հրա­պա­րա­կեն նաև փաս­տա­ցի տո­կո­սադ­րույ­քը, ին­չը իր մեջ նե­րա­ռում է վար­կի հետ կապ­ված բո­լոր հնա­րա­վոր ծախ­սե­րը և տո­կո­սադ­րույ­քի տես­քով ներ­կա­յաց­վում է հա­ճա­խոր­դին: Փաս­տա­ցի տո­կո­սադ­րույ­քը հա­ճա­խորդ­նե­րին օգ­նում է նաև վար­կա­յին ա­ռա­ջարկ­նե­րը հա­մե­մա­տե­լու հար­ցում, որ­պես­զի վեր­ջին­ներս կա­րո­ղա­նան ընտ­րել ի­րենց հա­մար նա­խընտ­րե­լի տար­բե­րա­կը: Այս­պի­սով, բա­ցա­ռում եմ, որ ֆի­զի­կա­կան անձ հա­ճա­խորդ­նե­րը չեն տե­ղե­կաց­վում ի­րենց վար­կի ի­րա­կան տո­կո­սի մա­սին: Ա­վե­լին, նույն օ­րեն­քը պա­հան­ջում է հա­ճա­խոր­դին մտա­ծե­լու ժա­մա­նակ տալ, մեկ շա­բա­թում կա­րող են հրա­ժար­վել ծա­ռա­յու­թյուն­նե­րից և այլն: Եր­բեմն նման տե­ղե­կատ­վու­թյուն տա­րա­ծում են այն հա­ճա­խորդ­նե­րը, ո­րոնք դժ­վա­րա­նում են վար­կե­րը սպա­սար­կել, և դա նրանց միակ ար­դա­րա­ցումն է:
Զրու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 11435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ