Մոտենում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Change.org-ում Վանանդ Մկրտչյանը ստեղծել է խնդրագիր` նպատակ ունենալով մարդկությանը իրազեկել óեղասպանության մասին: Նա դիմում է Google ընկերությանը, որպեսզի այն իր կայքի գլխավոր էջում 2015-ի ապրիլի 24-ին տեղադրի Հայոց Ցեղասպանության մասին իրազեկող doodle: Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է, որը պարունակում է հղում տվյալ իրադարձության մասին տեղեկատվությամբ: Այն հայտնվում է Google-ի կայքում հատուկ իրադարձությունների, տարելիցների և հռչակավոր մարդկանց ծննդյան օրերին:
Շուրջ 25 հազար մարդ արդեն միացել է այս խնդրագրին, և այդ թիվը արագ աճում է: