Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մի բուռ ծիրանի համար երկրի ծառն են կտրում

Մի բուռ ծիրանի համար երկրի ծառն են կտրում
16.12.2014 | 00:28

Անցած հանգստյան օրերը դիտարժան ստացվեցին: Ներքաղաքական խաղը փոխվեց հօգուտ «արծիվների», պատկերավոր ասած` «բերկուտների»: ՀԱԿ-ի պատգամավորի` տարածքային կառույցի ղեկավարի նկատմամբ բռնություն կիրառած անձանց ոստիկանությունը բերման ենթարկեց` բոլոր ներքաղաքական «հետևանքներով» հանդերձ: Երկրապահ ընկերներին վիրավորած գեներալը նկատողություն ստացավ, ինչն էլ նշանակում է` գլխավոր սցենարը տապալվեց` «Արծիվներ և… անգղեր» առաջին արարով:
«Համաժողովրդական շարժումը», որը «հայտարարել» էր` եթե ՀՀ ոստիկանապետը չհայտնաբերի մեղավորներին, իրենք պահանջելու են վերջինիս հրաժարականը, «հայտնաբերումից» հետո իր հերթին պարտավոր է պատասխանել մի շարք հարցերի ¥ի դեպ, խիստ անհասկանալի է` ովքե՞ր են հայտարարության կոնկրետ տերերը` ՀԱ՞Կ-ը, ԲՀԿ՞-ն, «Ժառանգությո՞ւնը», Օսկանյա՞նը. Օսկանյան որ ասում ենք` Քոչարյանը հե՞տն է. չմոռանանք նաև Հովիկ Աբրահամյանին¤.
ա) Ինչո՞ւ հատկապես այս փուլում ու այս պահին այսքան ու այսպես «սրվեց-հասունացավ» ոստիկանապետի հրաժարականի հարցը:
բ) Ինչո՞ւ «Համաժողովրդական շարժումը» շտապեց (Հրազդանի ՀԱԿ կառույցի ծեծված ղեկավարն ու ծեծողները նույն գյուղից են. ընդ որում, ծեծվող ՀԱԿ-ականն ասել էր, թե «չի ճանաչում» իր գյուղացիներին) և «համագյուղացիների» այդ կռվին «հույժ» քաղաքական աստառ տվեց:
գ) Ինչպե՞ս եղավ, որ Արամ Մանուկյանին ծեծողի նախնական ցուցմունքը և օրեր առաջ հարցազրույց տված Լևոն Զուրաբյանի մտքերը համընկան:
դ) Ինչո՞ւ ազատամարտիկները, որոնք հարում են «Համաժողովրդական շարժմանը», հայտնվեցին Եռաբլուրում` բողոքի ակցիայով, և ոչ թե Ազատության հրապարակում, ուր ԲՀԿ-ն է միտինգներ անում արդեն։
Իսկապես բողոքելու տեղ ունեցող այդ ազատամարտիկները գնացել էին իրենց մահացած, այլևս այս աշխարհի «ցավի ու դավի» նկատմամբ անտարբեր ընկերներին լսեցնելո՞ւ իրենց բողոքը, թե՞…
Սա խաղի մոդերատոր-սցենարիստների նույն ձեռագիրն էր, որով մարտի մեկին նույն Արամ Մանուկյանը երեխայի «մի թայ» կոշիկը «գտել», նստել Մյասնիկյանի արձանի կողքին` ռուս գեներալի անթարթ հայացքի ուղեկցությամբ, հայոց լալկան կանանց հանգով ողբում էր կոշիկի «մահը»։ Թե՞ այն նույն սցենարը, որով Լյուքս Ստեփանյանի դին տվել էին ծնողների ձեռքը, բերում էին Երևան` Հանրապետության հրապարակում շոու սարքելու` հաշվի չառնելով որևէ սրբություն, չունենալով տարրական պարկեշտություն, խախտելով տիեզերքի ու հոգիների համաչափության անխախտ օրենքը` անեծքի տակ քաշելով տեսակն ու ամեն ինչ:
Ինչևէ:
Խնդիրն այս ամենը չէ: Խնդիրը նաև այն չէ, որ ֆարսը կրկնվելիս ողբերգության է վերածվում: Խնդիրն այն էլ չէ, թե շատ դեպքերում որքա՜ն անգրագետ, պարզունակ, նաև տմարդի են այդ մոտեցումները, որքան էլ դրանք քաղաքական նպատակներ հետապնդեն, որքան էլ հասկանալի լինի, որ ՆԳ ապագա նախարարությունը համաժողովրդական շարժմանը պետք է հիմա և ամբողջապես` սահմանադրական փոփոխություններին ընդառաջ` շատ արագ վերադասավորվելու համար, որպեսզի տնտեսական կոլապսը ձնագնդի տակ չթողնի իրենց:
Հարցերի հարցը մեկն է. սահմանի վրա այսօրվա լարվածության, տարածաշրջանը` վառոդի տակառի վերածելու, Թուրքիայի, որպես համաշխարհային հզոր խաղացող դառնալու մարտահրավերների ֆոնին մեզանում «ոմանք» մի բուռ ծիրանի համար վերցրել ու նորից երկրի ծառն են կտրում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1713

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ