38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՊՀ-ում Հայաստանը անասնագլխաքանակի աճով առաջատար դիրքում է

ԱՊՀ-ում Հայաստանը անասնագլխաքանակի աճով առաջատար դիրքում է
27.07.2012 | 14:56

«Այս տարի գյուղատնտեսության ոլորտում ամենաբարձր` 28 տոկոս աճը գրանցվել է բուսաբուծության ոլորտում, 25,2 տոկոս աճ է գրանցվել ձկնաբուծության, իսկ երկու տոկոս` անասնապահության ոլորտներում»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նշել է, ԱՊՀ ամբողջ տարածքում Հայաստանը անասնագլխաքանակի աճով առաջատար դիրքում է: «Այս զարգացումները շարունակվելու են մինչև տարեվերջ. ակնկալում ենք ոլորտում ունենալ 8-9 տոկոս աճ, քանի որ դրա համար բոլոր նախադրյալները կան»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով հատկապես պտղաբուծության ոլորտի ձեռքբերումներին` նախարար նշել է, որ եթե նախորդ տարի արտահանվել է 7300 տոննա ծիրան, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում այդ թիվը շուրջ 12 հազար 130 տոննա է: Անցած տարվա համեմատ աճել են նաև մթերման ծավալները, իսկ բերքահավաքը դեռ շարունակվում է:
«Որոշակի դժվարություններ կան հացահատիկային մշակաբույսերի առումով, որի հետևանքով անցյալ տարվա համեմատ մեկ հեկտարի բերքատվությունը հնարավոր է որ նվազի, թեպետ, ընդհանուր առմամբ, արտադրանքի համախառն ներքին ծավալները բարձր կլինեն 4-5 տոկոսով: Մեր ամենամեծ ձեռքբերումը ցանքատարածությունների 25 հազար 300 հեկտարով ավելացումն էր, այն առաջիկայում ևս կավելանա, իսկ ամենակարևոր խնդիրն արտադրանքի իրացումն է, ինչն ապահովում ենք արտահանմամբ»,- նշել է Սերգո Կարապետյանը:
Հավելենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 8,1 տոկոսով` կազմելով 203 միլիարդ 575 միլիոն դրամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ