Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ռուսաստանը ուզում է ապրել Հայաստանի հաշվին

Ռուսաստանը ուզում է ապրել Հայաստանի հաշվին
02.07.2012 | 18:14

Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել հայաստանյան ավիացիոն շուկայի վրա։ ՌԴ ավիացիոն շրջանակներին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` Ռուսաստանի ավիացիոն ծառայությունը մտադիր է 10-15 նոր ավիափոխադրող ներմուծել հայաստանյան ավիացիոն շուկա, որոնք մտադիր են չվերթեր իրականացնել նույն ուղղություններով, ինչ Հայաստանի ազգային փոխադրողը։ Գուցե առաջին հայացքից տպավորություն ստեղծվի, որ այդպիսով տեղի շուկայում կմեծանա մրցակցությունը, սակայն, ինչպես ասում են, դա միայն առաջին հայացքից։ Երբ ավելի խոր ենք ուսումնասիրում խնդիրը, պարզվում է, որ Ռուսաստանը մրցակցություն ասվածի տակ իրականում փորձում է ոտնահարել Հայաստանի իրավունքները։
Համաշխարհային ավիացիոն շուկայում գործող գլխավոր կանոններից մեկն էլ չվերթերի հավասարակշռության ապահովումն ու պահպանումն է։ Այս պահին այդ «ոսկի» օրենքը հայաստանյան ավիացիոն շուկայում գործում է ռուսաստանյան խոշոր չորս ավիափոխադրողների առկայության պայմաններում։ Այլ կերպ ասած, Ռուսաստանի ուղղությամբ չվերթեր իրականացնող ռուսական խոշոր ավիաընկերությունների և Հայաստանի ազգային ավիափոխադրողի միջև ստեղծված է առողջ մրցակցություն, որը չի խաթարում չվերթերի հավասարակշռության միջազգային պահանջը։ Սակայն երբ տեղական շուկա մուտք գործի ռուսական ևս տասը ավիափոխադրող, բնականաբար, այդ հավասարակշռությունը կխախտվի, ինչն առաջին հերթին կհարվածի Հայաստանի ազգային ավիափոխադրողին, ինչը նույնն է, թե Հայաստանի բյուջեին։
Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց դիմել ՀՀ իշխանություններին` հենց հիմա ավիաընկերությունների թիվը հայաստանյան շուկայում ավելացնելու համար։ Ըստ Ռուսաստանի ավիացիոն փորձագետների` խնդիրը տնտեսական ճգնաժամն է. «Այս պահին Հայաստանից ՌԴ գնացողների հոսքը մեծ է, լուրջ պահանջարկ կա, և ռուսական կողմը փորձում է այդ զանգվածի ավիափոխադրումների գերակշիռ մասն իր վրա վերցնել»։ Փորձագետների կանխատեսմամբ` ճգնաժամի կամ էլ դեպի Ռուսաստան պահանջարկի նվազումից հետո ռուսական ավիափոխադրողները դուրս կգան հայաստանյան շուկայից։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը փորձում է Հայաստանի հաշվին եկամուտ ստանալ։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3833

Մեկնաբանություններ