38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՞նչ չներվեց Օսկանյանին

Ի՞նչ չներվեց  Օսկանյանին
15.06.2012 | 02:36

Հարվածը եկավ այնտեղից, որտեղից ամենաքիչն էր սպասվում: Օսկանյանն ու իր «ներքին հայրերը», դատելով Օսկանյանի ռեակցիայից, դա բացարձակ չէին հաշվարկել:
«Փողերի լվացման» թեման նուրբ խնդիր է «ալամ աշխարհի» համար: «Օսկանյան & հայրեր» «պրոդաքշընը» հանկարծակիի եկավ, առաջին հերթին, ընդհանուր խաղի տեսանկյունից: Եվ իզուր. չկան «ավելի հավասարներ» հավասարների մեջ:
Տե՛ս Ստրոս-Կանի պատմությունը` էն կողմերում, էս «կողմերում» էլ` հարկերը թաքցնող Խոդորկովսկու էպոպեան. Յուլյային հիշելն անհարմար է` փաստաբանի հետ համբուրվելու «տեսարանի» պատճառով:
Օսկանյանի աչքերում նկատվող ներքին ցավը, մատնվող «խռովքն» «ասնավանի» և քաղաքական կատեգորիա չեն, որքան էլ մարդկայնորեն ամեն վայրկյան քեզ բռնես մտքի վրա` «մեղք է, կնստացնեն»:
Իսկ իրենից առաջ և իր «օրոք» նստեց Ալիկ Արզումանյանը` «երկու» օրինակից: Առաջին «օրինակը» «ցախավելային հեղափոխությունն» էր, երբ Օսկանյանի «կողմնակիցները» մեր ականջին շշնջում էին` Չուբայսն է էդ մի քանի հազարը տվել «հեղափոխականներին» (ա՛յ-ա՛յ-ա՛յ, Չուբայսը, հասկանում եք, Բիլդենբերգյան ակումբի ներկայացուցիչ է), իսկ էստեղ խոսքը ալամ աշխարհի մորմոն, «հարգված ֆիգուր» (չնայած որ` մորմոնների տարեկան բյուջեն կազմում է խիստ աստղաբաշխական թիվ, այնուհանդերձ, հայաստանյան երկաթբետոնե «կոնստրուկցիաների» գործարանը վաճառվել է «ժալկի»` երկու միլիոն դոլարով) պարոն Հանթսմանի մասին է։
Խնդիրը, ներքին լինելուց առաջ, «արտաքին» է: Բայց մինչ կհասնենք արտաքինին, հիշենք` որևէ ձայն` հանուն իր ձերբակալված գործընկեր Ալիկ Արզումանյանի, Օսկանյանն այն օրերին այդպես էլ չհանեց:
Չգիտես ինչու այսօր բոլորը մոռացել են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի նույնական «հալածանքը», երբ նրա կառույցներում` ՌԱՀՀԿ, քաղաքացիական նախաձեռնություն, սկսվեցին «ստուգումներ», ու մամուլում «արտազատումներ» եղան, որ չարաշահումներ են հայտնաբերվել։ Նաև` նրա տիկնոջ «կառույցում»` «Օրրանում»: Րաֆֆին այդ օրերին, առանց ծոմի, բավական նիհարեց, մինչև իր հայր Ռիչարդ Հովհաննիսյանը` Քըրքի համագյուղացին, ԱՄՆ-ում հայկական-հրեական լոբբիստների լավագույն բարեկամը, կարողացավ չեզոքացնել վտանգը:
Հիմա շատ ուղիղ հարց. «տվե՞ց» արտաքին աշխարհը պարոն Օսկանյանին. չէ՞ որ, ինչպես ասացինք, սկանդալի հետ է կապվում այնպիսի անուն, ինչպիսին պարոն Հանթսմանն է, որի ներկայացուցիչն այս պահին մրցակցում է միստր Օբամայի հետ` առաջիկա նախագահական ընտրություններում. հիշենք` Միթ Ռոմնին նույնպես մորմոն է:
Հարց. ճի՞շտ է որոշ փորձագետների պնդումը, որ Օսկանյանը խիստ սահուն անցել էր ռուսական դաշտ, ինչը դուր չէր եկել «ոմանց»: Դրսում: Եվ Օսկանյանը, ծախսելով «դրսի» ուժեղ նվիրատրված փողերը` սպասարկում էր ռուսական շահերը: Էն էլ էս նեղ մաջալին, երբ Հայաստանը, տարածաշրջանը «կռվախնձոր» են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:
Եվ հարց վերջին. կարո՞ղ էր ԱՄՆ-ը թույլ տալ, որ իր փողերով սպասարկվեն ռուսական և օսկանյանական ներքին «պապայի» շահերը, և դա այն ժամանակ, երբ ինքը հետ քաշեց անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին` Քլինթոնի այցին զուգահեռ «հայտարարեցնելով», որ նախագահական ընտրություններում նա չի դնելու իր թեկնածությունը:
Դատելով Օսկանյանի «շուրջ» զարգացումերից` ո՛չ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ