38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Նաբուկոն» մեռա՞վ. կեցցե «Թանապը»

«Նաբուկոն» մեռա՞վ. կեցցե «Թանապը»
03.06.2012 | 02:11

«Նաբուկո» նախագիծը, կարծես թե, վերջնականապես փլուզվեց` Շահ Դենիզում գազ արդյունահանող կոնսորցիումը դադարեցրեց «Նաբուկո» ընկերության միջոցով գազի փոխադրման բանակցությունները:
Նախագծի գլխավոր խնդիրը Ռուսաստանի իբրև գազի հիմնական արտահանողի դիրքերի թուլացումն էր: Էներգետիկ նախագծերը, իհարկե, ներառում են քաղաքական տարրեր, հատկապես եթե վերաբերում են ոչ այնքան բարեկամական երկրներին, բայց առաջին տեղում պետք է լինեն բիզնես հեռանկարները: Այս պարագայում քաղաքականությունը գերակշռեց:
Երկրորդ պատճառը ղեկավարության անորոշությունն էր` մի կողմից «Նաբուկոն» Եվրամիության նախագիծն էր, որին ոչ բոլոր երկրներն ու ընկերություններն էին ուզում միանալ, մյուս կողմից` նախագծի ռեալ շարժիչ ուժը ԱՄՆ էր, որ ուզում էր Կասպիական տարածքներից դուրս մղել Ռուսաստանին և լրացնել Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթատարի հաջողութունը: Վաշինգտոնը ճնշում էր գործադրում Եվրամիության երկրների վրա, որպեսզի եվրոպական պետությունները ինտեսիվ զբաղվեն գազատարով, բայց շահերի տարաբաժանումը այնքան մեծ էր, որ եվրոպական պետությունները և խոշորագույն կոնցեռնները չէին ցանկանում մասնակցել մի նախագծի, որն իրենց ուղղակի կոնֆլիկտային վիճակի մեջ էր դնում էներգետիկ խոշորագույն գործընկերոջ` Ռուսաստանի հետ. Ռուսաստանինն են գազի համաշխարհային պաշարների 23, 9 տոկոսը, Ադրբեջանինը` 0,7 տոկոսը:
Երրորդ պատճառը դարձավ Թուրքիան: «Նաբուկոն» նախատեսում էր, որ Թուրքիան դառնում է տրանզիտ երկիր: Բրյուսելը փորձում էր առաջին անգամ գազի փոխադրման եվրոպական նորմեր գործադրել իր տարածքից դուրս` փոխադրման անջատումը գազի նկատմամբ սեփականությունից, բաց մրցակցություն և ընդհանուր եվրոպական վերահսկողություն: Թուրքիայի համար դա նշանակում էր իր սահմանների մոտ արդյունահանվող արժեքավոր հումքի նկատմամբ վերահսկողության կորուստ: Բացի այդ` բանակցությունները ձգվում էին տարիներով: Բայց Թուրքիային դուր չէր գալիս, որ իր տարածքում պետք է կառուցվի էքստարածքային «գազային մայրուղի»: Բացի այդ` Թուրքիան ոչ միայն տրանզիտ երկիր է, այլև` սպառող, որ 2010 թվականին 39 միլիարդ խորանարդ մետր գազ է օգտագործել: Ավելին` քան «Նաբուկոյով» պիտի փոխադրվեր: Բացի այդ` Թուրքիան մտահոգ էր առաջին հերթին իր փոխադրումների անվտանգությամբ, և ոչ Եվրոպայի համար տրանզիտ պետություն դառնալու պատվով:
Նախագծի ամենասկզբից, 2002 թվականից Լեհաստանը դիվանագիտական ջանքեր էր գործադրում` Եվրոպական երկրներին ընդգրկելու ծրագրում: Լեհաստանի վերաբերմունքը տիպական է էներգետիկ անվտանգության քաղաքականությանը, որին բնորոշ են երկու գործոն` Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը և գաղափարականութունը: Լեհերը գտնում են, որ «Թանապ» գազամուղը, որ կհայտնվի «Նաբուկոյի» փոխարեն, ավելի քիչ կհուզի Կրեմլին և նրա մերձավոր քաղաքական դաշնակիցներին Եվրամիությունում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ