38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արայիկենց թայֆի ու մյուս «էլիտաների» տներու՞մ էլ հացի խնդիր կա

Արայիկենց թայֆի ու մյուս «էլիտաների» տներու՞մ էլ հացի խնդիր կա
04.09.2023 | 07:59

Առաջիկա երկու ամիսը, մաքսիմում, ենթադրաբար կորոշեն մեր բոլորի ապագան: Եթե չստացվի, անգամ պատերազմի օրերին Երևանում կյանքին երանի ենք տալու:

Սրա՝ նիկոլոսի, երկընտրանքը պարզ է. ստորագրեցիր՝ կխփեն, չստորագրեցիր՝ էլի կխփեն: Թե ով, Աստված գիտի: Իսկ Աստված հաստա՛տ գիտի:

Բաքուն օր-օրի ստավկեքը բարձրացնում է ու կուլ է տալու ամենը, եթե սա համաձայնություն տվեց: Ինքն էլ դա արդեն լավ հասկանում է, որ Իլհամին որևէ ձևով չի կարողանալու կանգնեցնել, որ նախկին պայմանավորվածությունները արդեն վաղուց առ ոչինչ են:

Իսկ սա արդեն առնվազն երեք անգամ տարբեր թղթերի համաձայնություն տվել է, միայն հարցն այն է, որ երաշխիքներ չի կարողանում ստանալ, դրա համար են դեռևս սպասողականի մեջ:

Միգուցե տեղդ զիջես ուրիշների՞ն, ու կարծես անգամ «տպավորություն» կա, որ զիջելու ես, գուցե անգամ սցենար կա, սակայն մի «բայց»-ով, պլանավորած լիքը բան էս տարիներին բեկվեց, անգամ 2020-ի պատերազմը այլ ուղիով գնաց, Մոսկվան չթողեց:

Ի դեպ, Արայիկը էդ պրոցեսի մասով մի օր մեղադրյալների խմբի անդամներից մեկի աթոռին է նստելու ու լացի (ինքը սիրում է լացել, Բակոյենց ժամանակ ասում էր՝ ուզում եմ գործ անեմ, չեն թողնում, լացում եմ...):

Իսկ էս հայաստանաբնակը, որ գեոպոլիտիկ ինտերվյուներ է տալիս, լավ գիտի, որ ինքը ամենից կեղտոտ գործը արեց, դա արդեն իսկ պայմանավորվածության որոշակի կատարում է, հետևաբար, կարելի է ինչ-որ կոնսենսուսի գնալ ու երաշխիքների առկայության պարագայում դուրս գալ խաղից, կամ ուրիշ բան. ՀՀ-ի փրկության լայն կոնսոլիդացիայի առաջարկ անել բոլորին (արդեն մեկից ՖԲ-ում նման բան լսել ենք):

Իշխանությունը եթե արագ փոխվի, ապա դա 2018-ի սենարի գծի տակ է. մեր տիպի երկրներում իշխանությունը 100-ապատիկ ուժեղ է, ու եթե հանկարծ առավոտը այն փոխվում է, ուրեմն այն ոչ թե վերցրել են, այլ այն փոխանցվել է, իսկ դա ենթադրում է, որ կա առնվազն կարճաժամկետ ու միջնաժամկետ պլան, որի ուրվագծումներն անգամ ասօր արդեն տեսանալի են:

Մեր կյանքը դարձել է անվերջանալի ցնցումների ու տուրբուլենտության գոտի, ու պարզ ճշմարտությունները քանի դեռ մենք չեն ընկալել ու դրանց չենք հետևում, ուրեմն նույն փոսում ինքներս մեզ թաղելու ենք:

Անգամ կազմակերպված, փոքրաթիվ, մինչև վերջ գնացողների թիմը ՀՀ-ում կարող է իրավիճակ ստեղծել, ընդ որում, գլխիվայր փոխելով այն, ու դա այն պարագայում, երբ շատերը անգամ չեն հասկանա, թե ինչ է կատարվում:

Էս է:

Իսկ Արցախում փաստացիորեն արդեն սով է:

Դուք Երևանում իրենց կոչ արեք դիմանալ. դուք, ձեր երեխեքը քանի՞ օր առանց հաց կարաք դիմանաք...

Ո՞նց եք նայում էն վիճակին, երբ ձեր երեխեն գալիս ասում է՝ պապ, հաց եմ ուզում, սոված եմ, ու էդ հացը չկա, որ տաս իրեն...

Հա, ու մի բան էլ. վերջին պարբերությունը զգայական որևէ էլեմենտ չունի, այլ փաստ է, որից հետո մարդիկ փողոց են դուրս գալու Արցախում, ու ով ոնց կարողանա, իր ընտանիքի սննդի խնդիրը լուծի: Սա հաշվի առեք:

Ի դեպ, Արայիկենց թայֆի ու մյուս «էլիտաների» տներու՞մ էլ հացի խնդիր կա, թե՞ իրենց մոտ դա բացակայում է: Հարցադրում, որ հստակ գոյության իրավունք ունի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2670

Մեկնաբանություններ