Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՌԴ դեսպանատունն անգործությա՞ն է մատնվել

ՌԴ դեսպանատունն անգործությա՞ն է մատնվել
14.10.2008 | 00:00

ՕՐԻԵՆՏԱՑԻՈՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ
Շաբաթ և կիրակի օրերին Ծաղկաձորում, «Հայրենակիցներ» ռուսական ծրագրի շրջանակներում, տեղի է ունեցել խորհրդաժողով՝ ազգային փոքրամասնությունների ղեկավար ներկայացուցիչների, ռուսական հասարակական կազմակերպությունների ղեկավար անդամների և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցների մասնակցությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բավականին կոշտ հարցադրումներով են հանդես եկել հատկապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, որպես կանոն, առավել սուր են զգում արտաքին կողմնորոշման հարթության մեջ տեղի ունեցող խմորումներն այն երկրներում, որտեղ ճակատագրի կամոք մշտական բնակություն են հաստատել։ Այս հողի վրա առավել ցայտուն է եղել ռուսական համայնքի խիստ դժգոհությունը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան գործունեությունից, ինչը, ոչ ավել-ոչ պակաս, կատարյալ անգործություն է որակվել խորհրդաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնության կողմից։ Վերջիններիս համոզմամբ՝ այդ անհասկանալի անգործության պատճառով Ռուսաստանը, որպես պետություն, արագորեն կորցնում է հայ հասարակության մեջ դարերով արմատացած ավանդական հեղինակությունն ու հարավկովկասյան տարածաշրջանում անփոխարինելի դաշնակցի երբեմնի իմիջը։ Սույն փաստի առնչությամբ ռուսական համայնքը ներկայացնող պատասխանատուները ՌԴ դեսպանության աշխատակիցներին բավականին լուրջ մեղադրանքներ են ուղղել, ընդգծելով, որ եթե դիվանագիտական բարձր առաքելություն իրականացնելուն կոչված այս կառույցը, ի տարբերություն Հայաստանում գործող մյուս դեսպանատների, շարունակի տարօրինակորեն իներտ աշխատաոճը, կարելի է կասկած չունենալ, որ Ռուսաստանը շատ մոտ ապագայում կկորցնի Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենահավատարիմ ու վստահելի գործընկերոջ։ Մտավախությունն առավել առարկայական է դարձրել այն փաստը, որ ծաղկաձորյան խորհրդաժողովին ներկա չեն եղել ո՛չ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Պավլովը, ո՛չ էլ հյուպատոսը։ Հավելենք, որ ՌԴ դեսպանատունը վերջին շրջանում նախաձեռնել է Հայաստանում բնակվող սլավոնական ծագում ունեցող այլազգիներին Ռուսաստանի հեռավոր-արևելքում վերաբնակեցնելու ֆեդերալ մի ծրագիր, որը, սակայն, համարժեք արձագանք չի գտել ՀՀ ռուսալեզու բնակիչների շրջանում։ Պատճառներից մեկն էլ, թերևս, այն է, որ ՌԴ-ում վերաբնակեցված սլավոնական արմատներ ունեցող հայրենակիցներին, անկախ նրանց մաշկի, մազերի ու աչքերի տիպիկ ռուսական երանգներից, տեղացիները, միևնույն է, «արմյաշկա» նսեմացուցիչ պիտակն են կպցնում։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4826

Մեկնաբանություններ