Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ասել է, որ ՈՒկրաինայի կոնֆլիկտի լուծումն այդ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ է հնարավոր լուծել։
Ռուսաստանի արտգործնախարարությունում հիշել են, որ Թուրքիան զենք է մատակարարում ՈՒկրաինային, իսկ Ռուսաստանի նախագահը հստակ ասել է, թե որևէ միջանկյալ լուծման չի գնալու։
Ադրբեջանը Ռուսաստանի հետ ստրատեգիական պայմանագրեր է կնքել, նաև Մերձկասպյան երկրների հետ կնքված կոմյունիկեում իր վրա հստակ պարտավորություններ է վերցրել, որոնք, ռուս-թուրքական հարաբերություններում բարդություններ առաջանալու դեպքում, հակասելու են Շուշիի հռչակագրին։
Ադրբեջանը «շպագատ է իջել», ու պարզ չէ, թե իրավիճակի բարդացման դեպքում ինչպես է կարողանալու «շպագատի» դիրքից նորից կանգնել։
Ստեփան Դանիելյան