ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Խաղաղապահները Արցախում սպասարկում են Ռուսաստանի շահերը

Խաղաղապահները Արցախում սպասարկում են Ռուսաստանի շահերը
15.12.2022 | 07:28

Ադրբեջանցիների կողմից ռուսական խաղաղապահների մասնակցությամբ տարածվող տեսանյութերի մասին։
Նախ՝ որքանով են դրանք հավաստի ադրբեջանցիների հնչող խոսքի առումով, դեռ հարցական է։
Ռուսական խաղաղապահը ոչ քուչի բազառ է եկել անելու, ոչ էլ այնտեղ է որևէ մարդու բազառ տեսնելու սպասելիքներն արդարացնելու համար։ Այդ առումով ադրբեջանցիների կողմից տարածվող տեսանյութերը խոսում են միայն խաղաղապահների օգտին, նրանց պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի մասին։


Խաղաղապահները Արցախում սպասարկում են Ռուսաստանի շահերը և միաժամանակ հանդիսանում են Արցախի հայության ֆիզիկական անվտանգության պաշտպանները։ Եվ այդ ամենը՝ այսօրվա աշխարհաքաղաքական իրականության պայմաններում։
Ռուսաստանի և իր խաղաղապահների պայմանագրային պարտավորությունների կատարումը չի կարելի դիտարկել ամերիկյան միաբևեռ աշխարհի դեմ Ռուսաստանի կողմից վարվող պատերազմի փաստից անկախ։ Դրանք փոխկապակցված են և մեկ ամբողջություն։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 10245

Մեկնաբանություններ