ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արծրուն Պեպանյան. ՀՀ նախագահին կից քաղաքական խորհրի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի մասին

Արծրուն Պեպանյան. ՀՀ նախագահին կից քաղաքական խորհրի հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանի մասին
08.04.2020 | 12:29

(հատված)

«Մինչև 1997թ. վերջը ՀՀՇ-ական վարչախմբի նախաձեռնությամբ, մասնակցությամբ, հովանավորությամբ ու լուռ համաձայնությամբ Հայաստանում տեղի են ունեցել հետևյալ համատարած կործանարար գործընթացները՝ շուկայական հարաբերություններ հաստատելու անվան տակ ներդրվեցին ծայրահեղ ազատականության գաղափարներ, որոնք զուգորդվեցին ստվերային, անօրինական, հանցավոր գործելակերպով։ Դրա արդյունքում՝
- ձախողվել է տնտեսական քաղաքականությունը, տնտեսական գործունեությունը մեծապես տեղափոխվել է ստվերային ոլորտ,
- սեփականաշնորհման քողի տակ կողոպտվել և փոշիացել է ազգային հարստությունը, տեղի է ունեցել կապիտալի արտահոսք,
- քայքայվել են արդյունաբերության, գյուղատնտեսության համակարգերը,
- ի չիք են դարձվել քաղաքացիների խնայողություններն ու ավանդները. նրանց մի մասը յուրացվել է,
- նպատակին չեն ծառայել, հիմնականում յուրացվել են ստացված արտասահմանյան վարկերը` սերունդներին թողնելով հսկայական պարտքեր,
- տեղի է ունեցել հասարակության ծայրահեղ ու վտանգավոր սոցիալական բևեռացում։ Մի կողմից՝ գերհարուստների, մյուս կողմից՝ գերաղքատների և ունեզուրկների զանգվածային խավերի ձևավորման պայմաններում խոչընդոտվել է արժանապատվության, քաղաքացիական ակտիվության, դիմադրության ու բարեփոխումների ներուժ կրող միջին խավի ձևավորումը։
- ստեղծվել է նյութական լծակներին տիրապետող, ստվերային և կազմակերպված հանցագործ կառույցներին, նաև իշխանության օղակներին սերտաճած, երկրի հարստության գերակշիռ մասը վերահսկող կլանային համակարգ։ Ձևավորվել է հիմնովին կաշառասուն և ստվերային կառավարման ենթակա պետական ծառայողների դաս,
- բնակչության նկատմամբ կիրառվել է էներգետիկ տեռոր,
- ստեղծված ճգնաժամի, հատկապես համատարած գործազրկության հետևանքով տեղի է ունեցել զանգվածային տարագրություն ու արտագաղթ և ազգի գիտատեխնիկական ու գործարար ներուժի զանգվածային արտահոսք,
- խարխլվել են գիտության, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի հիմքերը։

Վճարովի ծառայությունների անվերահսկելի ներդրումը, դրամաշորթությունն ու կաշառակերությունը հասարակության լայն շերտերի համար անմատչելի են դարձնում ուսումը, բուժօգնությունն ու առաջին անհրաժեշտության սպասարկման շատ տեսակներ։

Մեծապես վնասվել է հոգևոր-մշակութային ոլորտը,
- փշրվել և փոշիացել է 88-ի արդյունքում ի հայտ եկած համազգային ոգևորության ալիքը, արմատախիլ են արվել ազգի և անհատի ներդաշնակ զարգացման գաղափարները, գերակշռող են դարձել սպառողական հոգեբանությունը և համազգային խնդիրներից խուսափելու գործելակերպը,
- մերժվել և կեղծ կատեգորիա է անվանարկվել ազգային գաղափարախոսությունը, ձևախեղվել են ազգային արժեքները, հակադրություն է սերմանվել ազգային և համամարդկային արժեքների միջև,
- մերժվել են ազգային և քաղաքացիական համաձայնության սկզբունքները։ Խորացել է պառակտումը մարդկային գործունեության բոլոր ոլորտներում (ընտանիք, համայնք, կուսակցություններ, իշխանություն-ժողովուրդ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ և այլն),
- արմատավորվել է անօրինականության, անպատժելիության ու անբարոյականության մթնոլորտ, խրախուսվել է ցինիզմը, քծնանքն ու շողոքորթությունը, անսկզբունքայնությունն ու մորթապաշտությունը,
- անմխիթար վիճակում է հայտնվել դպրոցը, անտեսված են պատանիների և երիտասարդության խնդիրները։
- սերմանվել է քաղաքական անհանդուրժողականություն, կազմակերպվել են հետապնդումներ, դատավարություններ, սպանություններ, ճնշվել է ազատ մամուլը: Դրանք ուղեկցվել են կուսակցությունների և քաղաքական կառույցների վարկաբեկման և նրանց անհրաժեշտության ժխտման քարոզչությամբ,
- հովանավորվել են անօրինական և կեղծ ընտրությունները, սահմանադրության հանրաքվեն,
- վարվել է ազգային ուղենիշերից զուրկ, իրավիճակային, անդեմ, սնանկ ու պարտվողական, համազգային պահանջներից նահանջող արտաքին քաղաքականություն, անտեսվել են Հայ Դատի, Ցեղասպանության խնդիրները, նվազ են օգտագործվել հայ սփյուռքի հնարավորությունները,
- Արցախի հիմնահարցի լուծման գործում որդեգրվել էր նվազագույն դիմադրության պարտվողական մարտավարություն»:

ՀԳ Հարկ եմ համարում նշել, որ 1996թ նախագահական ընտրություններից հետո ինքնակամ հեռացել եմ ՀՀՇ պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից՝ երկրի բարձրագույն ղեկավարությանն ասելով, թե ինչ եմ մտածում իրենց մասին:

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ