ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Մի հիմար ադրբեջանցի քարը գցեց փոսը, տասը խելոք հայ չկարողացան հանել

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ. Մի հիմար ադրբեջանցի քարը գցեց փոսը, տասը խելոք հայ չկարողացան հանել
31.05.2014 | 11:26

Անիմաստ աժիոտաժ է սկսվել Նազարբաևի՝ Ալիևի ուղերձը կարդալուց հետո, որում ասվում էր, որ Հայաստանը Մաքսային միություն պետք է մտնի ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմաններով, այն սահմաններով, որով անդամակցել է ԱՀԿ-ին: Ու ի՞նչ: Ինչո՞ւմն է կայանում ձեր տարակուսանքը: Ալիևը հեծանի՞վ է հայտնագործել, թե՞ նորություն է ասել: Մի հիմար ադրբեջանցի քարը գցեց փոսը, տասը խելոք հայ չկարողացան հանել: Բա բնականաբար պետք է ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով անդամակցի: Բա ի՞նչ էիք կարծում: Որ ի սրտե էլ ուզեք, իրավական տեսանկյունից չի կարող Արցախը Հայաստանի կազմում մտնել ՄՄ: Ամբողջ աշխարհով գոռում եք, որ ԼՂՀ-ն ինքնորոշվել է, առանձին պետություն է, և ինքն է որոշում իր հետագա անելիքը, բայց մյուս պարագայում առիթը բաց չեք թողնում զգացմունքային վերաբերվելու:

Հարգելիներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ինչպես արդեն անունն ասում է), ինքնորոշված, բայց չճանաչված հանրապետություն է: Այնտեղ անցկացվել է միմիայն ինքնորոշվելու հանրաքվե, ոչ թե ՀՀ-ին միանալու, ինչպես Ղրիմում էր:
Մենք ամբողջ աշխարհին ուզում ենք ապացուցել, որ ԼՂՀ-ն ինքնուրույն պետություն է, իսկ դուք առիթը բաց չեք թողնում այդ ամենը մեկ րոպեում ջուրը գցելու:
Հ.Գ. Բա էս մտահոգ մասսան ո՞ւր էր, երբ Հայաստանն այդ սահմաններով անդամակցում էր ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին և շատ ու շատ այլ կազմակերպությունների:

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ