Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Ադրբեջանն իր դրոշը տնկել է Տավուշի գյուղերի գլխին, դուք ԱԺ-ում սրճարան եք բացել

Ադրբեջանն իր դրոշը տնկել է Տավուշի գյուղերի գլխին, դուք ԱԺ-ում սրճարան եք բացել
10.09.2024 | 10:34

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները»: Խորհրդարանում ինչո՞ւ եք միայն սրճարան բացել, բա ո՞ւր է ձեր կողմից այդքան սիրված քյաբաբանոցը, միգուցե նաև սաունա բացեք՝ մերսման սրահներով։ Սահմանամերձ հողերը միակողմանի կերպով, դուք կիմանաք՝ թե ինչի դիմաց, հանձնել եք Ադրբեջանին, Ադրբեջանի դրոշները տնկվել են մեր սահմանամերձ գյուղերի գլխին, դուք ԱԺ-ում սրճարան եք բացում, որ սուրճը և ուտեստները կայֆերով վայելեք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ