Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Կառավարեք ձեր ձեռքերը, պարոնայք, հետո նոր փորձեք մտքերը կառավարել

Կառավարեք ձեր ձեռքերը, պարոնայք,  հետո նոր փորձեք մտքերը կառավարել
15.05.2024 | 10:29

Կառավարեք ձեր ձեռքերը, ու ամեն անգամ, երբ ձեզ ասում, թեկուզ խնդրում են ծափահարել, հարցրեք՝ ինչի՞ համար։ Թե չէ ասում են՝ Արցախը Հայաստան է, ծափահարում եք։ Կեսը կորցնելուց հետո ասում են՝ Արցախում ապագա կա ծափահարում եք։ Ասում են՝ մտնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, ծափահարում եք։ Ասում են՝ մկները չեն պլստալու, ծափահարում եք։ Պլստում-պրծնում են՝ էլի ծափահարում եք։ Ասում են՝ հանրաքվեին՝ այո ծափահարում եք։ Վեթինգ-բան՝ էլի ծափեր։ Էդքանից հետո կանգնում-ասում են՝ նախկինները թալանել են, ծափահարում եք, ասում են՝ մարդ են սպանել, ծափահարում եք։ Ու չեք հարցնում՝ բա դուք ինչի՞ եք էդքան անզոր էդ թալանողների դեմ, հո դուք տեղեկացված լրագրող չե՞ք, որ էսքանը իմանաք ու բան չկարողանաք անել։

Կառավարեք ձեր ձեռքերը, պարոնայք, հետո նոր փորձեք մտքերը կառավարել։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 8979

Մեկնաբանություններ