Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Ամենաազնիվ մարդը քաղաքականության մեջ վերջը արյունոտվում է

Ամենաազնիվ մարդը քաղաքականության մեջ վերջը արյունոտվում է
15.08.2023 | 07:21

Մի կին վերջերս ինձ գրեց. «Դու Վանոյի մոտ զրո ես քո կեղտոտ կոշիկներով: Չհամարձակվես քաղաքականություն մտնել... »:

Իրականում Վանոն ինձ համար, ասենք թե, մեծ գրող է, բայց չէ՞ որ դա դատարկ բան է: Էնքան մեծ գրողներ կան: Անհաշիվ: Թումանյանից ու Տերյանից և Իսահակյանից ինձ համար մեծը չկա, բայց մեջն ի՞նչ կա... Հլա ինձ թողնենք, ես ինձ սկի գրող էլ չեմ համարում, սկի մի գիրք չունեմ տպած, ու հեչ վեջս չի: Բայց այդ կնոջը պիտի հեռակա պատասխանեմ:

Իմ կեղտոտ կոշիկներով որ նույնիսկ ինձ մորթեն ՝ ես քաղաքականություն չեմ մտնի, ով կին, որովհետև իմ կեղտոտ կոշիկները տրիլիոն անգամ մաքուր են քաղաքականությունից, նույնիսկ համեմատած՝ սուրբ են: Քաղաքականությունը կեղտոտ չէ, արյունոտ է, իսկ ես արյունից զզվում եմ: Ես սիրում եմ սպիտակ ամպերը, պատուհանիս տակի ծաղիկները, տունս մտած սարդերին ու մրջյուններին եմ սիրում: Ես ոտս որ գետնին են դնում՝ մի հատ նայում եմ տեսնեմ հո մեկին չե՞մ վնասում Աստծուս անգին էս աշխարհում: Իսկ քաղաքականությունը չեմ սիրում և Վանոյին ասի. «Արա, մի՛ մտի դրա մեջ, գրող ես՝ գրող էլ մնա, դրանք վերջը վիզդ կտրելու են…»: Բայց նա չլսեց ու արհամարհեց ինձ: Գրողների տան դիմաց էինք խոսում, ես տաքսի բռնեցի, գնացի Երրորդ մասի իմ տուն, ինքը ոտքով բարձրացավ քիչ վերև՝ ՀՀՇ-ի շենք: Մեկա, ես սիրում եմ Վանո Սիրադեղյանին իր գրականության համար, իր «Գառ Ախպերիկի» ու «Սեր առ սառնարանը «Սարատով» պատմվածքների համար, իր անուշ ժպիտի համար, կողքս նստած լինելու ու ինձ համբերելու համար: Իսկ քաղաքականությունը, դեռ վեց տարեկանիցս հասկացա, ոգու խեղաթյուրում է: Հենց խելքս գլուխս եկավ վեց տարեկանում ու քարտեզին նայեցի, վերևում գրեցի՝ սա արյուն է, այտա, արյուն է... Եվ խնդիրը բացարձակ քաղաքականությունը չէ, այլ այն, որ ամենաազնիվ մարդը դրա մեջ վերջը արյունոտվում է, ուզած-չուզած, ամենաազնիվ մարդը վերջը ինչ-որ մեկին ստիպված է լինում սպանել... Ես դա անգիր գիտեմ, և երբ ինձ խնդրում էին կուսակցության մեջ ընդունվել, ասի՝ ավելի լավ է չծնված լինեմ, քան մտնեմ: Ասի՝ հազար կնոջ մեջ կմտնեմ, բայց ձեր մեջ չեմ մտնի: Ծերեթելու բոզերը ինձ համար ավելի բարձր մարդիկ են, քան բոլոր նիկոլականները, սերժականները, քոչարյանականները և մնացյալը, բոլոր կրոնականները ինձ համար մարդասպանների ցուցատախտակի տակ են, ես հեռու եմ, այ կին, այդ ամենքից, իմ կեղտոտ կոշիկներով ես էս Աստծու աշխարհը չեմ կեղտոտում, ես ոտքերս մաքրում եմ ու նոր մտնում մարդկանց մեջ: Էն որ մորենու միջից Աստված խոսեց ու ասաց՝ արա՛, կոշիկներդ հանի, որովհետև էս հողը իմն ա, սա սուրբ հող ա, այ հիմարիկ, էդ որ մարդ սպանեցիր Եգիպտոս, դե հիմա կգրես իմ պատվիրանները, հենց ԴՈՒ, գրիր, որ ավազների մեջ էդ եգիպտացուն թաղեցիր. գրիր, ՄԻ ՍՊԱՆԱՆԵՐ, այսինքն՝ մի սպանիր...

Լուսինե կին, սա քեզ ես գրեցի, որ դու մի քիչ սովորես ինձ հետ հարգալից խոսել. կարծիքդ ասա, բայց հարգալից ասա, ով կին: Դու կին ես, իսկ դա այնքա՜ն մեծ գեղեցկություն է: Կնոջ բերանից դեպի տղամարդը դուրս եկած անհարգալից խոսքը ավելի վատ է, քան կոբրան, տղամարդը դա չի ներում, բայց ես քեզ ներել եմ արդեն հենց առաջին օրից, ես արդեն սովորել եմ ներել առաջին իսկ օրից, թեկուզ՝ դաղված: Лусине Шахбасян, իմ զայրույթը լիքն է սիրով, իմ գիշերը՝ լիքն աստղերով:

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 5849

Մեկնաբանություններ