ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այդպես էլ չսովորեցինք մեր հիմնի բառերը

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այդպես էլ չսովորեցինք մեր հիմնի բառերը
16.10.2013 | 15:09

Այո՛, մենք հաղթեցինք, հաղթեցինք մեր միասնականությամբ, մեր վարպետությամբ, հաղթեցինք բարոյապես: Հաղթեցինք Եվրոպայի ուժեղագույն թիմերին, նրանց խաղադաշտում, ցուցադրեցինք բարձրակարգ ֆուտբոլ, հավասար խաղացինք աշխարհի չեմպիոնի հետ` նրա դաշտում: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչին ստիպեցինք ամբողջ խաղի ընթացքում մնալ ոտքի վրա, հուզվել, ապրումներ ունենալ, ստիպված խաղադաշտ մտցնել վնասվածքից բուժվող Բալոտելիին: Ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ ունենք կուռ, միասնական թիմ, տաղանդավոր մարզիչ, հիանալի ֆուտբոլիստներ՝ հանձինս Մխիթարյանի, Մովսիսյանի, Բերեզովսկու, Օզբիլիսի: Սակայն մի տհաճ, գուցե ոչ արժանավայել երևույթի մասին եմ ուզում խոսել, որը բոլորիս խնդիրն է, բոլորս պետք է սկսենք աստիճանաբար ավանդույթ ձևավորել մեզանում: Երբ նայում ես, թե եվրոպական երկրներում ինչպես է ամբողջ մարզադաշտը մեծ ոգևորությամբ, պաթոսով, ոտքի կանգնած, ձեռքները կրծքին երգում իրենց երկրի հիմնը, ուղղակի նախանձում ես ու զարմանում մեր անկազմակերպվածության վրա: Այդպես էլ մեր ֆուտբոլիստները, մեր ֆուտբոլասերները, մեր մարզիկներն առհասարակ չսովորեցին մեր հիմնի բառերը, էլ չեմ խոսում այն եռանդով, պաթոսով, հպարտությամբ, ոգևորված երգելու մասին: Հիացմունքով էի նայում իտալացի ֆուտբոլիստների, ֆուտբոլասերների` օրհներգի ոգևորությամբ կատարումը: Ամբողջ մարզադաշտը երգում էր, երգում էր ինքնամոռաց ու հպարտության զգացումով: Նման լավ բաներն է պետք ընդօրինակել: Անպայման:

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ