ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ժամանակակից կինոինդուստրիայի տենդենցները

ժամանակակից կինոինդուստրիայի տենդենցները
03.08.2023 | 16:56

Էստոնական Տարտու քաղաքում անցկացվող սիրո մասին ֆիլմերի Tartuff -Tartu Love Film Festival կինոփառատոնի այս նկարները պատմում են այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն կինոփառատոները՝ երկրի իմիջը բարձրացնելու, երկրի կինոսերներին միավորելու, երկրի կինոինդուստրիային օգնելու և կինոյի պոպուլյարիզացմանը նպաստելու համար։

Այս փառատոնը համաշխարհային կարևոր կինոփառատոներից մեկի՝ Տալինի ամառային հավելվածն է, որ անցկացվում է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Տարտուն ունի 100.000 բնակչություն, ավելի քիչ, քան՝ Գյումրին, բայց մեր սրտին հարազատ է (իմ սրտին հարազատ են բոլոր հյուսիսային քաղաքները) իր հայտնի համալսարանի շնորհիվ, որի առաջին հայ շրջանավարտը եղել է Խաչատուր Աբովյանը։

Տալինի կինոփառատոնի ավանդական ժամկետները աշնան վերջին ամսին են, ու ցրտաշունչ հյուսիսային քամիները թույլ չեն տալիս ֆիլմերը ցուցադրել հրապարակներում՝ հասանելի դարձնելով քաղաքային բնակչությանը։ Ահա, կառավարիչները գտել են կինոն քաղաքացուն մոտեցնելու պարզ ու շքեղ լուծում։

Ես տարածում եմ այս նկարները, որպեսզի արվեստի ու կինոարվեստի մեր փափախով կառավարիչները հասկանան՝ ինչ ասել է կինոփառատոն, և ինչու է Տալինի կինոփառատոնը ստացել Ա դասի համաշխարհային կինոփառատոնի կարգավիճակ։ Վստահ եմ՝ տարեկան 20 անգամ Կանն, Բեռլին, Ռոտերդամ, Վենետիկ ու այլուր գնալուց հետո անգամ, նրանք չեն հասկանա ոչ ժամանակակից կինոինդուստրիայի տենդենցները, ոչ միջազգային կինոինդուստրիային ինտեգրման ուղիները։

Վստահ եմ՝ նրանք շարունակելու են մսխել պետական սուղ միջոցները բացառապես սեփական անձի ու գրպանի նեղ նպատակների համար։

Բայց գոնե տեսնել ու կապկել կարող են։

Էլի օգուտ կլինի։

Հովհաննես Գալստյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4263

Մեկնաբանություններ