ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրիտյոֆ Նանսեն

Ֆրիտյոֆ Նանսեն
04.06.2023 | 21:07

Երբ Եվրոպայի հետ հաստատվեցին ավելի սերտ հարաբերություններ, հատկապես հյուպատոսների ու միսիոներների միջոցով, այլևս հնարավոր չէր աշխարհին անտեղյակ պահել հայկական լեռներում ու հովիտներում տեղի ունեցող դեպքերի մասին: Եվրոպայում սկիզբ էին առել աճող զայրույթով բողոքի ձայները ընդդեմ թուրքերի՝ թախանձելով օգնության ձեռք մեկնել իրենց քրիստոնյա եղբայրներին: Անգլիայում Գլադսթոնը (բրիտանացի պետական գործիչ և գրող, չորս անգամ զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը) 1876 թվականին գրեց ցասումից բաբախող հռչակավոր իր բողոքն ընդդեմ թուրքերի չարագործությունների:

Ռուսաստանը ավելի քան պատրաստ էր միջամտելու և թուրքերի ճիրաններից ազատելու քրիստոնյա աշխարհը, և նա հեշտությամբ կարող էր դա անել: Բայց մյուս տերությունները չէին ուզում Ռուսաստանին շատ հզոր տեսնել: Դրան հատկապես դեմ էր բրիտանական կառավարության քաղաքականությունը:

Թուրքիան վաղուց էր հասունացել՝ կազմալուծվելու համար, և նրա նեխած կառավարության գարշելի հոտը հասել էր աշխարհի ռնգերին: Սակայն մեծ տերությունները չկարողացան համաձայնության գալ, թե ինչպես բաժանեն ավարը: Նրանք շարունակեցին նեցուկ լինել «հիվանդ մարդուն», յուրաքանչյուրը հուսալով ու սպասելով հարմար առիթի ՝ իրեն վերցնելու առյուծի բաժինը:

Թուրքական խորամանկ դիվանագետները, չնայած իրենց նեխվածությանը, բավականին սրամտություն ունեին, որպեսզի կարողանային գնահատել կացությունը: Եվ նրանք այդ բոլորը շուռ էին տալիս ի նպաստ իրենց: Եվ նրանք աշխարհի հասարակական կարծիքն իրենցից հեռացնում էին հանդիսավոր խոստումներով, թե ճնշվածներին կտան ազատություն ու հավասարություն, խոստումներ, որոնց կատարման մասին երբեք չեին էլ մտածում, իրականում մի տերություն լարում էին մյուսի դեմ: Ինչ վերաբերվում է նրանց գազանությունների դեմ բողոքներին, նրանք ուղղակի ժխտում էին ամեն ինչ՝ արտահայտելով իրենց զայրույթը նման անամոթ ամբաստությունների համար: Այս տիպիկ թուրքական դիվանագիտական ստրատեգիայում նրանք իրենց դրսևորում էին որպես հին վարպետներ:

Հատված «Հայաստանը և մերձավոր արևելքը» գրքից:

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4994

Մեկնաբանություններ