ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայուհի

Հայուհի
04.04.2023 | 07:55

Երբ արտասանում եմ այս հրաշալի բառը, աչքերիս աոջև իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ հառնում է Հակոբ Հովնաթանյանի «Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը»: Այս հայուհու դիմանկարը հիրավի համարվում է հայկական դիմանկարչության գլուխգործոցը:

Տաղանդավոր նկարչի վրձնին պատկանող այս կտավը ամենայն համոզմամբ կարող ենք անվանել «հայկական Ջոկոնդա»:

«Չմոռանանք, որ մենք էլ ունենք մեր Ջոկոնդան, և այն ստեղծվել է Հովնաթանյանի անմահ վրձնով», մի աոիթով այսպես է ասել Մարտիրոս Սարյանը:

Այդպես գնահատեցին Հովնաթանյանի անմահ արվեստը նաև ֆրանսիացիները, երբ 1970 թ., Փարիզում ցուցադրվում էր հայկական արվեստը:

Թե ում համարեցին «հայկական Ջոկոնդա», այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ հայկական ինքնատիպ գեդեցկությունը ցնցեց Փարիզի նրբաճաշակ, արվեստասեր հասարակությանը:

Իրավ, ինչո՜վ է պակաս հայուհին այդ զոոոգ ու ինքնահավան թվացող իտալուհուց, որ կարծես աշխարհին նայում է իր գեղեցկության բարձունքից և ճնշում իր գեղեցկությամբ:

Իսկ հայուհի՜ն..

Հայուհին համեստ է ու խոնարհ, նրա դեմքից բարություն է ծորում և չկա չարության ոչ մի նշույլ։ Նրան չի կարելի նայել անպատկառ հայացքով, նրան պետք է նայել այնպես, ինչպես սրբությանն են նայում` մաքուր ու անաղարտ հայացքով:

Նրա ճակատը թեն մասամբ սքողված է ճակատնոցի տակ, բայց կարծես լույս է ճառագում և նույնքան գեղեցիկ է որքան Ջոկոնդայի լայն ու բաց ճակատը: Գեղեցիկ է սևաթույր հոնքերի սլացքը: Իսկ աչքերը ` հայի խոհուն աչքեր են. նրանք չեն հմայում այրող կրակով, նրա կրակները անթեղված են կոպերի ներքո` պատրաստ այրվելու միայն նրա համար, ում սիրում է:

Նայում ես այդ աչքերին ու ակամայից սուզվում ես երանելի խաղաղության մեջ, քեզ զգում ես ինչպես սեփական օջախի խաղաղ անկյունում:

Իսկ Ջոկոնդա՜ն....

Նրա տիրական հայացքի ներքո մարդ զգում է իրեն ճնշված ու գերված: Նրա հայացքը կարող է փոթորկել ցանկացած մարդու ներքնաշխարհը, այդ հայացքը կարող է պատերազմներ հրահրել ե կործանել շատերին, ինչպես հելենուհի Հեղինեն, որի գեղեցկությունը պատճաո դարձավ Տրոյական մարդակուլ պատերազմին:

Հայուհին աշխարհին նայում է հանդարտ հայացքով: Նա չի գոռոզանում իր գեղեցկությամբ, զենք չի դարձնում այն տղամարդու դեմ, և դրանով իսկ նա անհամեմատ ավելի բարձր է, ավելի գեղեցիկ:

Քիթը հետաքրքիր դաշնություն է կազմում շուրթերի հետ: Ամեն ինչ այնքան բնական է ու ներդաշնակ:

Ոչ մի շինծու կամ անբնական գիծ չի խաթարում բնության այս գլուխգործոցը:

Զուսպ շուրթերը նման չեն վարդի թերթերի, ինչպես պոետներն են երգում: Նրանք տարփանք չեն ցուցանում, ինչպես Ջոկոնդայի դեպի վեր թռած շուրթերը, որ արդեն քանի դար տանջում են իրենց առեղծվածային ժպիտով:

Հայուհու շուրթերը զուսպ են, նրանք լուռ են, չեն մատնում ներքին տարերքը: Եվ այդ լռությունը ավելի խոսուն է, քան բարձրագոչ բառերը: Նա աշխարհին ներկայանում է որպես արժանապատիվ կին, որը պատրաստ է իր սերը նվիրել միայն մեկ այրմարդու:

Այդպիսին է եղել ու կա հայուհին` ամոթխած, հմայիչ, համեստ ու միաժամանակ, հպարտ և արժանապատիվ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3640

Մեկնաբանություններ