ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մինսկում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Մինսկում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
22.02.2021 | 11:39

Ճանաչված սոպրանո Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Մինսկում՝ ներկայացնելով ոչ միայն արտասահմանցի, այլև հայ կոմպոզիտորների գործեր: Փետրվարի 27-ին Մինսկի Верхний город համերգասրահում կկայանա «Երաժշտության հանդեպ սրբազան սեր» խորագիրը կրող համերգը, որին կհնչեն Կոմիտասի, Բաբաջանյանի, Ավետիսյանի, Բելինիի, Պուչինիի, Դոնիցետիի, Շուբերտի, Պուլենկի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգի ընթացքում սոպրանոյին կնվագակցեն պրոֆեսիոնալ երաժիշտներ, բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիրներ:

Նշենք, որ որ Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը:

Այն կրում էր «Музыка души» խորագիրը, և անցավ մեծ հաջողությամբ: 2018 թ. դեկտեմբերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Գոհար Հակոբյանը հանրությանը ներկայացրել էր իր «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է:

Դիտվել է՝ 16069

Մեկնաբանություններ