Փետրվարի 9-ին Սև ծովի ավազանում թուրք-ամերիկյան զորավարժություններն ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն։ Դրանք անցկացվում են մեր սահմանների անմիջական հարևանությամբ և այդպիսով սպառնալիք են հանդիսանում խաղաղությանն ու կայունությանը, - հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: -Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ վեցերորդ նավատորմն օր առաջ ցանկանում է թշնամի գտնել»։
ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմում գործող Վեցերորդ նավատորմը տեղեկացրել էր փետրվարի 9-ին կայացած զորավարժությունների մասին, որոնց մասնակցել են նաև թուրքական բանակի F-16 մակնիշի երկու կործանիչ, մեկ հետախուզական օդանավ, թուրքական ռազմածովային ուժերի «Օրուջ Ռեիս» և «Թուրգութ Ռեիս» ռազմանավերը։