-
01.09.2023|
09:30
Արցախի նախագահը հրաժարական է ներկայացրել։ Ինչպես ասում են, գնացողի հետևից կամ լավը, կամ ոչինչ, այլ միայն ճշմարտությունը։
-
01.09.2023|
07:53
Արցախի շրջափակման առաջին օրերին կարծիք եմ արտահայտել, որ այդ վիճակը Արցախի անկախությունը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի: Արցախցիներն այդ օրերից սկսած՝ պարտականություն չունեն ոչ մեկի ու ոչ մի բևեռի առաջ:
-
01.09.2023|
07:18
Մի ողջ հայություն՝ ներսի ու դրսի, կամ դիտորդ է, կամ խոսող, գործ անող չկա:
Ասիմետրիկ-բառախաղ է դարձել մեր կյանքը:
-
31.08.2023|
19:44
Ալիևի «հումանիզմը» սահմաններ չունի: Նա այնքան է մտահոգ Արցախի հայերի սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, որ Կարմիր Մահիկի միջոցով 40 տոննա ալյուր է Աղդամով ուղարկել Ստեփանակերտ:
-
31.08.2023|
19:04
Մի ողջ գիշեր հետ նայեցի ու նորից կարդացի հայերիս պատմությունը՝ 1918-ից մինչև 1923, ներառյալ հայ-վրացական պատերազմը՝ իր ողջ մանրամասներով:
Օդ ու ջրի պես անհրաժեշտ է այդ տարիները նորից ու նորից կարդալ, անգիր անել ու կախել մեր ականջներից:
-
31.08.2023|
18:03
Իսկ Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու՞ է, թե՞ ոչ։
Կուզե՞ք ասեմ՝ չի՛ կիրառելու: Ավելին ասեմ. առարկայական ուրիշ բան չի անելու, բացի հումանիտար բեռներ փոխադրող բեռնատարները Հակարիի կամուրջ հասցնելը։
-
31.08.2023|
16:28
Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ և արմատական վերադասավորումներ...
-
31.08.2023|
14:15
Արցախի հաջորդ ղեկավարի ամենակարևոր հատկանիշը պետք է լինի պատասխանատվություն վերցնելու կարողությունը։ Երբեք և ոչ մի հարցում մեղքն ուրիշի վրա չպետք է բարդի։
-
31.08.2023|
11:44
Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել։ Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն, կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է։
-
31.08.2023|
10:17
Ֆրանսիայի երեք քաղաքների քաղաքապետեր այս պահին Գորիսում են։ Հումանիտար օգնություն են փորձում հասցնել արդեն 263 օր շրջափակված Արցախին։ Իսկ այս մեքենաների վրա ֆրանսերենով պարզ գրված է.
«Մարդասիրական օգնություն Ֆրանսիայից` Արցախի ժողովրդին»։