-
23.12.2020|
14:30
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Մարսելի քաղաքային խորհրդի կոչը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ. «2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, առանձնահատուկ ուժգնության հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղ անվամբ:
-
23.12.2020|
14:29
Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է բանակի ներկայությունը Լիբիայում ևս 18 ամսով: «Հաշվի առնելով Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիայի ռիսկերը և շահերը, առաջարկվում է երկարացնել Լիբիայում թուրքական ռազմական անձնակազմի առաքելության մանդատի ժամկետը ևս 18 ամսով», – ասվում է հայտարարության մեջ:
-
23.12.2020|
14:28
Ֆրանսիայի Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստին ներկայացրել է բանաձև Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ:
-
23.12.2020|
14:26
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ասել է, որ ուրախ է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության դադարեցման կապակցությամբ՝ հայտարարելով, որ «Իրանը պատրաստ է օգնել երկու հարևան երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորմանը»,- գրում է IRNA-ն։
-
23.12.2020|
14:25
Թուրքիան կշարունակի ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովի արևելքում: Oruç Reis սեյսմիկ հետազոտական նավը աշխատանքները կշարունակի մինչև 2021-ի հունիսի 15-ը: Այս նավին աշխատանքների ընթացքում կուղեկցեն Ataman և Cengizhan նավերը:
-
23.12.2020|
14:18
Կնեսետը ավտոմատ ցրվել է՝ 2020-ի պետական բյուջեի հաստատման ժամկետների լրանալու պատճառով։ Արտահերթ ընտրությունները կկայանան 2021-ի մարտի 23-ին՝ հայտնում է Kan պետական ռադիոն։ Բենյամին Նեթանյահուն կմնա վարչապետ մինչև արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր կաբինետի հաստատումը։
-
-
23.12.2020|
14:07
«Որքան էլ տհաճ լինի այս միտքն ադրբեջանցի հայրենասերների համար, Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունը շարունակում է իր գոյությունը և կառուցում է նոր ստատուս-քվո», - պնդում է մոսկովյան Քարնեգի կենտրոնի վերլուծաբան Կիրիլ Կրիվոշեևը։
-
23.12.2020|
14:06
Բաքուն Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում գտնվող մշակութային ժառանգության պահպանության հարցում պատրաստ է համագործակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ ցուցաբերված հարգանքի պարագայում։
-
23.12.2020|
09:47
Առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերանայի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման իր բազմամյա գործունեությունը՝ պարզելու պատճառները, թե ինչու՞ ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահները եզրափակիչ փուլում պատրաստ չէին տարածաշրջանում ավելի նկատելի դեր կատարել: