ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռուսաստանի և Արևմուտքի «արանքում» մնացածները

Ռուսաստանի և Արևմուտքի «արանքում» մնացածները
13.03.2024 | 17:00

Մենք մեզ ենք ասում, որ զբաղված ենք ինքնաոչնչացումով, բայց արի տես, որ մենք մենակ չենք այդ «սուրբ» գործում, ուրիշ մեզ նմաններն էլ կան։

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ չի բացառում արևմտյան զորքերի ուղարկելը ՈՒկրաինա, որը շոկ առաջացրեց առաջատար եվրոպական երկրներում, եղան նաև այդ գաղափարի ջերմ պաշտպաններ։

Եվ ի՞նչ եք կարծում ովքեր էին դրանք՝ Լեհաստանի հետ միասին Լիտվան, Լատվիան և Էստոնիան։

Այն, որ Մակրոնի առաջարկը իրականություն դառնալու դեպքում գլոբալ բախման հավանականությունը ավելի կմեծանա, ակնհայտ է բոլորի համար։

Բայց միայն պատկերացնել է պետք, թե գլոբալ բախման դեպքում ինչ տեղի կունենա Ռուսաստանի ու Արևմուտքի «արանքներում» մնացածների հետ։

Հետո էլ ասում եք՝ միայն մենք ենք ինքնաոչնչացումով զբաղված:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ