Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ազգային արժեքների աղավաղման այնպիսի ցուցանիշներ արձանագրեցին, որ քչերի մտքով կանցներ

Ազգային արժեքների աղավաղման այնպիսի ցուցանիշներ արձանագրեցին, որ քչերի մտքով կանցներ
09.08.2023 | 18:14

Ալիևի վերջին դեմագոգ հարցազրույցը ավելորդ անգամ բացահայտեց, որ պատերազմը սկսվել է ոչ թե 2020 թ. սեպտեմբերի 27-ին, այլ ավելի վաղ: Երկիրը ներսից հիմնովին կազմաքանդելու նկրտումներով մանրակրկիտ ուսումնասիրել են մեր՝ քիչ թե շատ հնարավոր սոցիալ-քաղաքական, հոգեբանական խոցերը և իրենց ակտիվ մասնակցությամբ ֆինանսավորվող աղբյուրներից անխնա թիրախավորել դրանք: Իրենց հաջողվեց ներքին ատելության ու պառակտմամբ ուժերի ջլատման, ազգային արժեքների աղավաղման այնպիսի ցուցանիշներ արձանագրել, որ քչերի մտքով կանցներ: Չեմ ժխտում՝ մենք հիրավի ունեցել ենք և ունենք զգալի խոցեր, բայց դրանք բուժել էր պետք, ոչ թե շահարկել, իսկ վերջում՝ ընդօրինակել:

Այս խոցերը՝ մեզ խաղաղության քողի տակ կորստաբեր պատերազմ հայտարարած Ադրբեջանում տասնապատիկ անգամ ավելին են, այդ երկրի նախագահի ու իր ընտանիքի կոռուպցիոն ապրելակերպի մասին չեն լռում անգամ միջազգային կառույցները, Ադրբեջանում բացահայտ ճնշում են ազգային փոքրամասնություններին, Բաքվի և արդեն Շուշիի մերձակայքում, ցուցադրական շինարարական բումին զուգահեռ, հեռավոր բնակավայրերում ճիշտ հակառակ իրավիճակն է և այլն:

Հ. Գ. Հուսալի պաշտպանվելու համար այդ խոցերը տասնապատիկ անգամ ավել մեր տեսադաշտում պետք է լինեն, դա միայն առանձին անհատների (ինչպես, օրինակ՝ Արման Թաթոյան, Վարդան Ոսկանյան, Միհրան Հակոբյան և այլոք) մասնավոր խնդիրը չէ: Իսկ այս փուլում պաշտպանության միակ հուսալի միջոցը համարժեք դիմակայելն է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1317

Մեկնաբանություններ