ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հայաստանի ու Արցախի շահը

Հայաստանի ու Արցախի շահը
04.08.2023 | 14:21

Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագիր կնքել, հասկանալի է (իրենց շահերի տեսանկյունից): Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում, դա արդեն անհասկանալի է (Հայաստանի շահերի տեսանկյունից): Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հենց այդ հասկանալի անհասկանալիությունը նկատի ուներ՝ հայտարարելով, որ հապշտապ համաձայնությունը կարող է հանգեցնել հակամարտության:

Մեր խնդիրը հայկական շահերը ռուսական և իրանական շահերի հետ համադրելն է, որպեսզի Արցախը չհայաթափվի, ռուս խաղաղապահները մնան Արցախում, Սյունիքի ողնաշարը չջարդվի, և Հայաստանը մնա որպես անվտանգ պետություն:

Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրները լուծող չէ: Նա չի ուզում և չի կարող լուծել:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ