Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Եվրոպացիներին ճշմարտությունը չի հետաքրքրում

Եվրոպացիներին ճշմարտությունը չի հետաքրքրում
07.06.2023 | 13:31

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թվիթերում գրել է, որ «ցնցված է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի վրա կատարված հարձակումից»՝ ամբարտակի քանդման մեղքը բարդելով Ռուսաստանի վրա և այն անվանելով «ռազմական հանցագործություն»։

Իրականում, ի տարբերություն ԶԱԷԿ-ի, երբ ուկրաինացիները հրետակոծում էին կայանը՝ մեղադրելով ռուսական կողմին, այս անգամ վթարը տեղի է ունեցել առանց անմիջական մարդկային միջամտության: Պատերազմական գործողություններից թուլացած ամբարտակի վերին մասը, չդիմանալով ջրի ճնշմանը, ճեղքվել է: Հատկապես, որ ավելի հյուսիս գտնվող Դնեպրոհէկում ուկրաինացիները զանգվածայնորեն բացել են շլյուզները՝ ջուր բաց թողնելու նպատակով: Բայց ճշմարտությունը, ինչպես գիտենք, եվրոպացիներին չի հետաքրքրում: Կզարմանայի, եթե Միշելն այդպես օպերատիվ արձագանքեր իրական ռազմական հանցագործություններին՝ անընդհատ կատարվող ադրբեջանցիների կողմից:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 5899

Մեկնաբանություններ