Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ինչու՞ Նիկոլին տարան Անկարա

Ինչու՞ Նիկոլին տարան Անկարա
03.06.2023 | 14:31

Հասարակությունները, որոնք չեն վիրավորվում, սովորաբար շատ ծանր աղետներ են ստանում։ Վիրավորվելը շատ կարևոր է կենսունակ լինելու համար։

Ներկայիս հայ հասարակությունը, ցավոք, չի վիրավորվում։

Էրդողանը 100 անգամ հպարտացել է, որ իր ուղարկած զենքերով են սպանել 5000 հայ, գրավել մեր հայրենիքը։ Ու Նիկոլը գնում է Էրդողանի երդմնակալությանը։ Ու հայ հասարակությունը չի վիրավորվում։

Հնում պատերազմ հաղթող կողմը պարտվածի թագավորին տանում էր որպես ռազմավար։ Հիմա լրիվ նույն վիճակն է։ Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար, ցույց տալով, որ ջարդեցինք Հայաստանը, հաղթեցինք, սպանեցինք, հիմա էլ նրանց «թագավորին» ենք բերել՝ ի տես։

Վստահաբար, Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական։

Կարող է ժեստ անեն ու տեղում «ներում շնորհեն» նրան։ Դա էլ է ընդունված ավանդույթ։

Ինձ չի հետաքրքրում՝ Նիկոլը դրանից կնեղվի, թե չէ, ինչ կզգա կամ չի զգա։ Ողբերգությունն այն է, որ հայ հասարակությունը դրանից չի վիրավորվելու։ Ու հարյուրավոր հայեր նրան դիմելու են «մեծարգո»-ով, հազարներով շարունակելու են աշխատել նրա նկարի տակ։


Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7736

Մեկնաբանություններ