Եթե էմոցիան և լիրիկան դնենք մի կողմ, իսկ ռեալ պոլիտիկը դա է անում միշտ, ապա անգլերեն ասված political outputs-ը, այսինքն, Փաշինյանի քաղաքականության արդյունքը հետևյալն է:
1. Արացախը Ադրբեջան է, և վերջ:
2. Արցախյան հիմնախնդիր, առնվազն միջազգային արենայում, այլևս չկա:
3. Արցախյան խնդիրներն այլևս Ադրբեջանի ներքին խնդիրներն են:
4. Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրն այլևս որևէ կողմի համար ակտուալ չէ, բացի Հայաստանից, որը փորձում է ապարդյուն հղումներ կատարել այդ համաձայնագրին՝ փրկօղակներ գտնելու համար:
5. Զանգեզուրյան միջանցքը ողջ թափով և արագությամբ, առնվազն ԵԱՏՄ մակարդակով, լեգիտիմացվեց, որն Ադրբեջանը ներկայացրեց որպես ԵԱՏՄ անդամ դառնալու գին՝ Ռուսաստանին:
6. Ալիևի սեփական տնտեսական ռեսուրսի պրեզենտացիան հնարավոր դարձավ Հայաստանի կողմից մասնակցության վետոյի չկիրառման արդյունքում:
7. Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների մասը Ալիևը նրբորեն շրջանցեց, որովհետև դրանք մասնակի արդեն իր ձեռքում են և մարտավարական առումով գերակա դիրքում:
P.S. Կադաստրի մակարդակով քաղաքականությամբ զբաղվողը հենց կադաստրի մակարդակով էլ «գցվում» է:
Վլադիմիր Մարտիրոսյան