ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մի զար­մա­ցեք, որ հրա­պա­րա­կում քիչ մարդ է հա­վաք­վում

Մի զար­մա­ցեք, որ հրա­պա­րա­կում քիչ մարդ է հա­վաք­վում
17.11.2020 | 00:12

Այ­սօր շա­տե­րը զար­մա­նում են, թե ին­չու Ար­ցա­խը հանձ­նե­լու փաս­տը շատ մար­դու ոտ­քի չի հա­նել, հան­րա­հա­վաք­նե­րին սպաս­վա­ծից քիչ մարդ է գա­լիս։ Շատ բազ­մա­շերտ է այս հար­ցի պա­տաս­խա­նը։ Նախ այ­սօր­վա տրա­մադ­րու­թյուն­նե­րին հաս­նե­լու հա­մար եր­կար տա­րի­ներ աշ­խա­տանք է տար­վել, հենց այն­պես չէ, որ մարդ­կանց զգա­յա­րան­նե­րը բթա­ցել են։ Տա­րի­ներ շա­րու­նակ դր­սի գու­մար­նե­րով Հա­յաս­տա­նում ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վել, ո­րոնք այդ պա­հին թվա­ցել են մանր-մունր, բայց կա­թիլ-կա­թիլ մի մեծ օվ­կիա­նոս են դար­ձել, որ­տեղ հի­մա բո­լորս ենք խեղդ­վում։ Դեռևս նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րի­նե­րից սկ­սած, այս­պես կոչ­ված, եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նե­լու հա­մար ի՜նչ «մար­դա­սի­րա­կան», «ժո­ղովր­դա­վար» սե­մի­նար­ներ ու քն­նար­կում­ներ են գրանտ­նե­րով ի­րա­կա­նաց­վել, ո­րոնք ու­նե­ցել են մի քա­նի հիմ­նա­կան շեշ­տադ­րում­ներ՝ հար­ված ազ­գա­յին ար­ժեք­նե­րին, ըն­տա­նի­քի գա­ղա­փա­րին և միտ­ված են ե­ղել հայ­րե­նա­սի­րու­թյու­նը կեղծ կա­տե­գո­րիա հա­մա­րե­լուն, գեն­դե­րա­յին հա­վա­սա­րու­թյուն հաս­տա­տե­լուն։ Ի վեր­ջո, հա­յից աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի (կոս­մո­պո­լիտ) կեր­տե­լու «վեհ» մղում­ներն են դար­ձել այդ ա­մե­նի քո­ղա­ծած­կույ­թը։ Սրան էլ գու­մա­րեք «խա­ղա­ղա­սի­րա­կան», թուր­քի հետ հաշտ ու հա­մե­րաշխ ապ­րե­լու բո­լոր ազ­գա­կոր­ծան գա­ղա­փար­ներն ու սե­մի­նար­նե­րը, ու պատ­կերն ամ­բող­ջա­կան կդառ­նա։ Այս ա­մե­նի ար­դյուն­քում հի­մա ու­նենք այն­պի­սի հա­սա­րա­կու­թյուն, ո­րին հե­տաքր­քիր չեն ազ­գա­յին հար­ցե­րը, ո­րով­հետև աշ­խարհն է նրա տունն ու հայ­րե­նի­քը։


Ի դեպ, ու­շագ­րավ է, որ շատ հա­ճախ այդ ծրագ­րե­րի թի­րախ կամ շա­հա­ռու են հա­մար­վել սո­ցիա­լա­կան, հո­գե­բա­նա­կան խն­դիր­ներ ու­նե­ցող մար­դիկ, ո­րոնց մա­նի­պու­լաց­նե­լը, նրանց գի­տակ­ցու­թյան վրա ազ­դե­լը շատ հեշտ է։ Այս քա­ղա­քա­կա­նու­թյանն օգ­նե­ցին ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րը, սոց­ցան­ցա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րը, ու մար­դիկ սկ­սե­ցին և՛ հեշտ կա­ռա­վար­վել, և՛ հեշտ մարս­վող տե­ղե­կու­թյան սպա­ռող դառ­նալ, և չմ­տա­ծել, քա­նի որ ի­րենց փո­խա­րեն վա­ղուց մտա­ծել էին։ Վեր­ջին 2,5 տա­րի­նե­րը այս­պի­սի հան­րու­թյուն կեր­տե­լու հար­ցում վճ­ռո­րոշ ե­ղան, ո­րով­հետև ողջ պե­տա­կան ա­պա­րատն այս գոր­ծին լծ­վեց։ Ե­թե նախ­կի­նում դր­սի գրանտ­նե­րով էին այս ա­մենն ի­րա­կա­նաց­նում, այս ըն­թաց­քում դրանց գու­մար­վե­ցին պե­տու­թյան գու­մար­նե­րը, պե­տա­կան լծակ­նե­րը։ Ա­վե­լին, ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­նող­նե­րը հենց պաշ­տո­նյա­ներն էին, ինչն ա­վե­լի վս­տա­հե­լի և ար­դյու­նա­վետ էր դարձ­նում նման գա­ղա­փար­նե­րի տա­րա­ծու­մը։ Մարդ­կանց բե­րե­ցին մի վի­ճա­կի, որ նրանք այդ քաո­սի մեջ այլևս չհաս­կա­նան, թե ինչ ծա­գում, նկա­րա­գիր, ա­ռա­քե­լու­թյուն, բա­րո­յա­կան, ար­ժե­քա­յին չա­փո­րո­շիչ­ներ ու­նեն։ Որ­քան էլ ցա­վա­լի է, ու­նե­ցանք ա­մորֆ հա­սա­րա­կու­թյուն, որ­տեղ սթափ գնա­հա­տող­նե­րին հո­շո­տում էին, իսկ մա­նի­պու­լյա­տոր­նե­րին՝ եր­կր­պա­գում։ Այլ խոս­քով, վտանգ­ներ զգա­լու մեր զգա­յա­րան­ներն ամ­բող­ջո­վին բթաց­րին, մենք դար­ձանք մի հա­սա­րա­կու­թյուն, որ­տեղ միշտ մե­ղա­վոր էին բո­լո­րը, բա­ցի մե­զա­նից։ Սկ­սե­ցինք մեր սխալ­նե­րը չհաս­կա­նալ, քա­նի որ միշտ մեկ այլ մե­ղա­վոր կար։
Այս ի­րա­վի­ճա­կը նկա­րագ­րող շատ տի­պիկ ու թարմ օ­րի­նակ կա։ Երբ կո­րո­նա­վի­րու­սը մեր տան դռանն էր, իսկ մենք հեր­թա­կան «ծրագ­րի» գլուխ­բեր­ման շե­մին, պե­տա­կան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով հայ­տա­րար­վեց, թե կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է, օ­ղիով կախ­տա­հա­նենք, պին­ցե­տով էլ դուրս կշպր­տենք։ Հա­սա­րա­կու­թյունն այս ազ­դակն ան­մի­ջա­պես վերց­րեց ու ան­տար­բեր դար­ձավ այդ վտան­գի հան­դեպ։ Հե­տո, որ­քան էլ փոր­ձե­ցին հա­կա­ռակն ա­պա­ցու­ցել, ար­դեն ա­նի­մաստ էր, մարդ­կանց զգա­յա­րան­նե­րը բթա­ցել էին. հա­սա­րա­կու­թյու­նը դար­ձավ վա­րա­կա­կիր, ու այ­սօր ա­ռող­ջա­պա­հա­կան ա­ղե­տի առջև ենք կանգ­նած։


Նույն վի­ճակն է նաև մյուս բո­լոր սպառ­նա­լիք­նե­րի և վտանգ­նե­րի պա­րա­գա­յում։ Ե­թե վի­րու­սի դեպ­քում ան­ձամբ մար­դու ա­ռող­ջու­թյան հար­ցը նրան քիչ է հու­զում, ին­չու՞ եք մտա­ծում, թե ազ­գա­յին հար­ցե­րը կա­րող են ոտ­քի հա­նել հա­սա­րա­կու­թյան զգա­լի հատ­վա­ծին։ Նրանց վա­ղուց, շատ վա­ղուց կա­թիլ-կա­թիլ նե­րար­կել են, թե ի՞նչ ազգ ու ազ­գա­յին, հող ու հայ­րե­նիք, դրանք կեղծ կա­տե­գո­րիա­ներ են, իսկ դուք ա­սում եք՝ Ար­ցա­խը հանձ­նե­ցին։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 14858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ