ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի

Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի
25.10.2020 | 17:10

Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ բողոքելով Արցախի դեմ շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ՝ տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Քայլերթին մասնացել են հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։


Երթի մասնակիցները շարժվել են դեպի Լիտվայի Մեծ իշխանների պալատ՝ կոչ անելով Լիտվայի իշխանությանն աջակցել Հայաստանին և Արցախին։
Երթի մասնակիցները պարզել էին «Դադարեցրեք պատերազմը Արցախի դեմ», «Մենք մեր զինվորների կողքին ենք», «Արցախը Հայաստան է» պաստառները, ինչպես նաև ծածանում էին Արցախի և Հայաստանի դրոշները։

Դիտվել է՝ 2436

Մեկնաբանություններ