ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման Աբովյան. Դիմակ և ձեռնոց կրելու համար մեկ ամսվա հաշվարկով մեկ մարդուն անհրաժեշտ կլինի 18-30 հազար դրամ

Արման Աբովյան. Դիմակ և ձեռնոց կրելու համար մեկ ամսվա հաշվարկով մեկ մարդուն անհրաժեշտ կլինի 18-30 հազար դրամ
16.05.2020 | 14:46

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անդրադարձել է դիմակ կրելու պարտադիր պահանջին և հաշվարկներ արել։ Facebook-ի իր էջում նա գրել է.


«Ժողովուրդ ջան, ինչպես հայտնի է` պարետատունը որոշում է ընդունել, որ մայիսի 25-ից դրսում և փակ տարածքներում բոլոր մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։ Հիմա մի քանի շատ կարևոր դիտարկումներ։
Ես չեմ քննարկում դիմակ և ձեռնոց կրելու անհրաժեշտությունը, քանզի քաջ գիտակցում եմ, որ երկրում մոլեգնում է համաճարակ և, գուցե, այս պահանջը տրամաբանական է, սակայն այս պարագայում պետք է հասկանալ մի քանի նրբություններ։ Տեսեք, պաշտպանիչ դիմակը արժի միջինը 150-250 դրամ, ձեռնոց 50-100 դրամ+ գոյություն ունի բժշկական ցուցում, ըստ որի, թե դիմակը, թե ձեռնոցները չի կարելի կրել 3 ժամից ավելի։
Հիմա պարզ հաշվարկ. ենթադրենք՝ մարդը տանից միջինը բացակայում է, օրվա ընթացքում 10 ժամ (8 ժամ աշխատանքի վայրում մի երկու ժամ տուն հասնել, առևտուր խանութում, կամ սուրճ է ըմպում ընկերների հետ սրճարանում, մի խոսքով, հասկացանք, թե ինչու 10 ժամ)։ Հիմա ստացվում է, որ մարդը պետք է նվազագույնը 3 անգամ օրվա ընթացքում փոխի իր դիմակ-ձեռնոցները, փաստորեն օրը հավելյալ ծախսի 600-1000 դրամ, ամսվա կտրվածքով ստացվում է 18-30 000 դրամ միայն մեկ մարդու հաշվարկով, իսկ եթե ընտանիքում աշխատում են 2-3 մարդ, ծախսերը, բնականաբար, կրկնապատկվում և եռապատկվում են։
Կներեք հազար անգամ, բայց պատկերացնո՞ւմ եք` ինչ լուրջ ծախսեր են գոյանալու մարդկանց մոտ, այն էլ այս «նեղ մաջալին»։ Կասեք` դե ինչ խնդիր է որ, թող մի դիմակով յոլա գնա մարդը, օրինակ, մի քանի օր... շտապեմ այս դեպքում հիասթափացնել, որ եթե 3 ժամից ավել կրել դիմակ, ապա իմաստը կկորի, քանզի դիմակը աղտոտվում է և ասեմ ավելին՝ դառնում է նույնիսկ ինչ-որ չափով վտանգավոր, քանզի պարզապես դառնում է ձեր դեմքին փակցված տարատեսակ վիրուսների և բակտերիաների «պահեստ» ։
Ինչ՞ անել.
1. Պարտադիր օգտագործելով բոլոր վարչարարական լծակները` ստիպել դիմակ ներկրող կամ արտադրող ընկերություներին իջեցնել դիմակների և ձեռնոցների գները, քանզի պետք չէ լինել հանճար հասկանալու համար, որ օրինակ դիմակի իրական գինը մի քանի տասնյակ դրամից չի կարող ավել արժենալ։ Կամ, եթե օրինակ ներկրողը, այնուամենայնիվ, կարողանում է հիմնավորել, որ հասարակ դիմակը կարող է արժենալ 150 դրամ, ինչ-որ մի աջակցության մեխանիզմ կիրառվի, որ, ի վերջո, մարդկանց պաշտպանիչ պարագաները հասնեն ողջամիտ գներով։
2. Անպայման և անխտիր պետությունը պարտավոր է անվճար ապահովել դիմակներով և ձեռնոցներով սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված մարդկանց (տարեցներ, թոշակառուներ, խրոնիկ հիվանդներ և այլն...)
Այս երկու հարցերը պահանջում են հրատապ լուծումներ, եթե, իհարկե, պետական մարմինները հետաքրքրված են իրականում դրական շարժ գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ