ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Հայաստանն արտահանում է աշխատանքային միգրանտներ

Հայաստանն արտահանում է աշխատանքային միգրանտներ
20.11.2016 | 20:12

ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների աշխատանքային միգրանտների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սադատ Ասենսեիտովան:

«ԵԱՏՄ-ում աշխատանքի միասնական շուկայում ստեղծված են հավասար պայմաններ անդամ երկրների քաղաքացիների համար: Խոսքը սոցիալական հավասար երաշխիքների մասին է: Կրթության վերաբերյալ նրանց փաստաթղթերը ճանաչվում են առանց ընթացակարգերի: Այսինքն, մեր աշխատանքային միգրանտները պաշտպանված են»՝ ասել է նա: Սադատ Ասենսեիտովան ընդգծեց, որ 2016-ի 6 ամիսներին Ռուսաստանում նվազել է աշխատանքային միգրանտների թիվն Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքմենստանից, ՈՒզբեկստանից: «Հայաստանից և Ղրղզստանից աշխատանքային միգրանտների թիվը 2,5 անգամ ավելացել է: ԵԱՏՄ ստեղծման պայմանագրի նորմերը պաշտպանում են աշխատանքային միգրանտների իրավունքները»,- եզրափակեց Ասենսեիտովան:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ