«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

2015-ին Հայաստանում ավելացել են ցույցերը

2015-ին Հայաստանում ավելացել են ցույցերը
24.02.2016 | 13:52

Անցած տարի Հայաստանում մեծավ մասամբ խաղաղ ցույցերը բազմիցս ընդհատվել են՝ այդ թվում ոստիկանության ավելորդ ուժի կիրառմամբ, ինչը հանգեցրել է ավելի շատ ցույցերի։ Ցույցերի կազմակերպիչները ձերբակալվել են և քրեական հետապնդման ենթարկվել կասկածելի մեղադրանքներով՝ ասված է աշխարհում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։ Զեկույցի համաձայն՝ մտահոգություն են առաջացնում հանցագործների անպատժելիությունը և ոստիկանությունում ու բանտերում մարդկանց խոշտանգումներն ու նրանց հանդեպ դաժան վերաբերմունքը։ Անցած տարի հասանելի են դարձել այլընտրանքային զինվորական ծառայության նոր դրույթները։
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեում հայերն ընտրություն են կատարել սահմանադրական փոփոխությունների օգտին, որոնք գործադիր ուժը նախագահից փոխանցել են խորհրդարանին։ Այնուամենայնիվ, կազմակերպությունը նշում է, որ ընդդիմությունը մտահոգություններ է հայտնել, որ դա կարող էր նաև գործող նախագահին թույլ տալ մնալ իշխանության երկրորդ ժամկետի ավարտից հետո։
«Անցած տարի ավելացել են լայնածավալ ցույցերը մի շարք սոցիալական և քաղաքական խնդիրների շուրջ»,- ասված է զեկույցում։ Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է էլեկտրաէներգիայի գների աճի և սահմանադրական փոփոխությունների առաջացրած բողոքի ալիքները։ Սեպտեմբերի 21-ին իշխանությունների դեմ բողոքող ընդդիմադիր խմբի անդամ Սմբատ Հակոբյանը, համաձայն հաղորդումների, հարձակման և ծեծի է ենթարկվել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և երեք կասկածյալ ձերբակալել։ 2014-ին երեք ցուցարարի նկատմամբ համանման հարձակման հետաքննությունը ոչ մի արդյունքի չի հասել 2015-ին, նշված է զեկույցում։ Նշվում է ոստիկանության կողմից ավելորդ ուժի կիրառման դեպքերի մասին՝ Գյումրիում Ավետիսյանների սպանությանը հաջորդած բախումների և Երևանում էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Կազմակերպությունը հիշատակում է ջրցան մեքենայի օգտագործումը ցուցարարների վրա և նշում, որ ոստիկանությունը նաև ավելորդ ուժ է կիրառել լրագրողների նկատմամբ՝ առգրավելով և վնասելով նրանց տեխնիկան, որի համար ավելի ուշ պաշտոնապես ներողություն է խնդրել։ Կազմակերպությունը հիշեցնում է «Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամների ձերբակալությունը և նրանց նկատմամբ շարունակվող քրեական գործերը։

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ