«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կապիկի տարում Չինաստանում «բեբի-բում» է սպասվում

Կապիկի տարում Չինաստանում «բեբի-բում» է սպասվում
20.01.2016 | 02:04

Չինաստանում շատ տարածված են հորոսկոպներն ու մարդիկ անկեղծորեն հավատում են, որ երեխայի ծնունդն անհրաժեշտ է ծրագրել, որ ապագայում հաջողակ լինի: Կապիկի տարին, որն ըստ չինական օրացույցի, սկսվում է փետրվարի 8-ից, չինացիների շրջանում նախընտրելի է երեխաների ծննդյան համար: Ընտանիքների մեծ մասը ցանկանում է, որ իրենց երեխան լույս աշխարհ գա հենց այդ տարի: Աստղաբանական կանխատեսումների համաձայն, Կապիկի տարում ծնվածները առանձնանում են խելացիությամբ, հնարամտությամբ ու հմայքով: Պեկինում 2016-ին 30 տոկոսով ավելացել է ծննդատներում հիվանդասենյակ ամրագրողների թիվը: Նույնպիսի պատկեր է նաև երկրի այլ խոշոր քաղաքներում: Գերմանական Merck AG ընկերության դեղագործները նշել են անպտղության բուժման դեղերի վաճառքի աճի մասին: Հաջորդ «բեբի-բումը» սպասվում է Վիշապի տարում՝ 2024-ին:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ

յուն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am