«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անգլերենին չտիրապետող մուսուլմանուհիները Անգլիայից կարտաքսվեն

Անգլերենին չտիրապետող մուսուլմանուհիները Անգլիայից կարտաքսվեն
19.01.2016 | 12:15

Միացյալ Թագավորությունում ապրող մուսուլման կանայք կարող են արտաքսվել, եթե երկրում մնալու 2,5 տարի ժամկետի ավարտին չտիրապետեն անգլերենին՝ BBC-ի ռադիոեթերում ասել է վարչապետ Դևիդ Քեմերոնը: Նրա խոսքով՝ կառավարությունը ստիպված է կոշտ միջոցների գնալ բնակչության արմատականացումը կանխելու համար, քանի որ կեցության երկրի լեզվով «ադեկվատ խոսելու» անկարողությունն է մարդկանց դարձնում «ավելի ընկալունակ» ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նման ծայրահեղական խմբերի պրոպագանդայի նկատմամբ: Քեմերոնն անընդունելի է անվանել իրավիճակը, երբ մուսուլման տղամարդիկ դիտավորյալ խոչընդոտում են կնոջ անգլերեն ուսումնասիրելուն, ինչը «ըստ սեռի ուղղակի խտրականություն է»: «Ի վերջո, բավարար չէ միայն հայտարարելը, որ կառավարությունն ավելի շատ միջոցներ կծախսի, չէ՞ որ դա, իբրև թե, մեր պարտավորությունն է,- նշել է Քեմերոնը:- Հենց ադ պատճառով մենք որոշել ենք խստացնել օրենսդրությունը: Ինչ վերաբերում է ընտանիքի վերամիավորման ծրագրին՝ այսուհետ այդ ծրագրի 5-ամյա ժամկետի կեսին հատուկ թեստեր կանցկացվեն, որոնց նպատակը կլինի պարզել առաջընթացը լեզվին տիրապետելու հարցում»: Եթե ամուսնու հետ միանալուց 2,5 տարի անց Մեծ Բրիտանիայում կանայք այդպես էլ չխոսեն անգլերեն, «ոչ ոք երաշխիք չի տա, որ նրանք կկարողանան մնալ» Թագավորությունում, զգուշացրել է Քեմերոնը: Նրա խոսքով՝ այդ դեպքում նույնիսկ երեխաների գոյությունը չի դառնա փաստարկ հօգուտ արտաքսման մասին որոշումը վերանայելուն: Նոր միջոցառումները կսկսեն գործել արդեն այս տարվա հոկտեմբերից և կտարածվեն բոլորի վրա, ովքեր երկիր են ժամանում ամուսնական անցագրով:

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ