«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մաֆիայի օրենքները, և՝ ոչ միայն մաֆիայի

Մաֆիայի օրենքները, և՝ ոչ միայն մաֆիայի
01.11.2015 | 00:21

Սիցիլիական մաֆիայի պատմությունը 100 և ավելի տարիների վաղեմություն ունի՝ 19-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը: Նրանք ստեղծել են իրենց օրենքները, որոնք կիրառելի են ոչ միայն մաֆիայի աշխարհում:
1. Ընկերներին պետք է մոտ պահել, թշնամիներին` էլ ավելի մոտ:
2. Եթե ստում ես, հակիրճ խոսիր:
3. Երբեք ոչ մեկին, բացի ընտանիքի անդամներից, թույլ մի տուր իմանալ, թե ինչ ես մտածում:
4. Ձկանը բաց բերանն է սպանում:
5. Ոմանք զգուշանում են, որ չպարտվեն, զգույշ խաղալով անպայման կպարտվես:
6. Հիմարը նա է, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:
7. Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում:
8. Մեծ մարդիկ մեծ չեն ծնվում, այլ դառնում են:
9. Խոստում տալուց հեշտ ոչինչ չկա:
10. Մի անդրադարձիր խնդրին, երբ խնդիրը չի անհանգստացրել քեզ:
11. Թափ մի տուր կանաչ խնձորը, երբ հասնի, ինքը կընկնի:
12.Օձը բնից հանիր միշտ ուրիշի ձեռքերով:
13. – Կարելի՞ է ներել թշնամուն:
- Աստված կների, մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է:
14. Երբեմն պետք է հանդուրժել հիմարներին, նրանցից կարող ես տեղեկություն ստանալ, բայց երբեք մի վիճիր նրանց հետ:
15. Աշխարհը համբերատարներինն է:
16. Գետի խորությունը զույգ ոտքով մի փորձիր:
17. Ճշտապահ եղիր բոլորի հետ, շփվող` շատերի, մտերիմ` ընտրյալների, ընկեր` եզակիների:

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ