«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞Ւմ եք ժողովրդավարություն սովորեցնում

Ո՞Ւմ եք ժողովրդավարություն սովորեցնում
30.06.2015 | 00:56

Երկակի տրամադրություններով պայքարի մեկ շաբաթն ավարտվեց: Բոլոր շարժումներից առանձնացող երիտասարդական այս ակցիան, ցավոք, կրկնեց նախորդների սխալը` բաժանվեց երկու մասի, էներգիան կորավ: Ոմանք արդարացնում են Բաղրամյան փողոցում, մյուսները` Ազատության հրապարակում պայքարողներին: Փաստն այն է, որ երկուսն էլ հաղթած են ու պարտված յուրովի: Հաղթեցին` իշխանություններից որոշակի զիջումներ կորզելով, պարտվեցին, որովհետև վերստին չհասկացվածության պատ ստեղծվեց նախաձեռնող խմբի անդամների միջև: Մինչ մենք պայքարում, երգում, պարում, վերջում, ցավոք, առանձնանում էինք, տարօրինակ օպերատիվությամբ էր աշխատում ԱՄՆ-ի դեսպանատունը: Դեռ ջրցան մեքենայի վերջին շիթը օդում էր, Նահանգներն անհանգստության նշաններ ցույց տվեց ու ոստիկաններին հորդորեց օրինաչափ լինել: Սրանով չբավարարվեցին: Ոչ աշխատանքային, այն էլ ժամը 23:00-ին, կիրակի օրը նորից ԱՄՆ-ի դեսպանատունը քիթը «խոթել» էր Հայաստանի ներքաղաքական գործերի մեջ: Դեսպանատան թվիթերյան էջում գրված էր. «Մտահոգված ենք լարված իրավիճակով: Կոչ ենք անում բոլոր կողմերին դրսևորել խաղաղ, զուսպ պահվածք՝ ժողովրդավարական արժեքներին վայել»:
Պարզվում է` Արևմուտքն ավելի է մտահոգ մեր խնդիրներով, քան մենք ինքներս, ու, չգիտես ինչու, մեր ներքին սոցիալական հարցերը կարգավորելու համար կարծում են, որ իրենց կեղծ անհանգստության կարիքն ունենք: Անկախ նրանից, որ երկիրն է նման պահերին այդպիսի գերակտիվություն ցուցաբերում, դրանից լավ հոտ չի գալիս: Ինչու եք մեր ձեռքերով կրակից շագանակներ փորձում հանել, սա ձեզ համար «խոպան» երկիր չէ, որ ոնց ուզեք` վարվեք: Մեր երիտասարդությունն էլ ժողովրդավարության ու քաղաքացիական գիտակցության լավագույն վկայությունն է: Ո՞Ւմ եք փորձում ժողովրդավարություն սովորեցնել: Մի՛ խառնվեք մեր ներսի խնդիրներին, մենք ինքնուրույն գլուխ կհանենք: Ավելի լավ ու արագ, քան ԱՄՆ-ի դեսպանատունը կհասցնի նորից մտահոգություն հայտնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ