ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Թուրք երեխան` Կարսի Առաքելոց եկեղեցու «էքսկուրսավար»

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Թուրք երեխան` Կարսի Առաքելոց եկեղեցու «էքսկուրսավար»
12.09.2014 | 12:27

Կարսի Առաքելոց եկեղեցու գավիթում մի տղա էր կանգնած, ով ամեն մոտեցողի ժպտում էր, իր ծառայությունն առաջարկում: Ծառայություն ասածը եկեղեցու «պատմությունն» էր, որ նա պատրաստ էր կրկնել ամեն անցորդի համար: Սովորական այցելուին 5-րդ դասարանցի այդ տղան հիացմունք էր պատճառում, որ այդչափ լավ գիտե եկեղեցու պատմությունը, բայց գոնե հայերիս համար առնվազն տարօրինակ էր այդ անգիր տեքստը, որ սովորեցրել էին նրան ու կանգնեցրել այդտեղ: Թեպետ նրա անգիր արած պատմությունը ոչ մի կապ չուներ իրականության հետ, բայց այդ տղան պետք էր` եկեղեցու մի նոր պատմություն մատուցելու համար: Դա տեղի իշխանության կողմից հրաշալիորեն մշակված ծրագիր է` այստեղ չկա ոչինչ հայկական:
Մեր թարգմանիչ Հարությունի հարցը.
-Ի՞նչ եկեղեցի է սա:
-Հունական եկեղեցի է, հույն կայսեր կողմից 937 թվականին է կառուցվել, իսկ 1064 թվականին հույն Աբաս թագավորի կողմից մզկիթի է վերածվել: Մոնղոլական արշավանների ժամանակ շատ վնասներ է կրել…
-Որտեղի՞ց ես սովորել այս պատմածդ:
-Գրքերից եմ կարդացել:
-Անուն ունի՞ս:
-Օմար: Օմար Քարատա:
Այս դիալոգի վերջին հարցը.
-Հայկական ի՞նչ կա այս եկեղեցու հետ կապված:
Տղան դադար առավ, շփոթվեց, փորձեց իր անգիր արած տեքստի մեջ հունական բառը զուգահեռել հայկականի հետ, չստացվեց և շվար հայացքով մի պահ նայելով Հարությունին, թուքը կուլ տվեց ու… շարունակեց բլբլացնել անգիր արածը:
Գուցե միամիտ բան եմ ասում, բայց կարծում եմ, որ Առաքելոց եկեղեցու մոտ մշտապես «հերթապահող» այդ տղայի ներկայությունը թուրքերի դիվանագիտության շղթայի օղակներից մեկն է:

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ