ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ»

«Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ»
31.12.2013 | 01:15

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.

«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոները մեր քրիստոնյա ժողովրդի համար ամենասիրելին են, ամենասպասելին և պարունակում են մեծ խորհուրդ: Այն է, որ նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով և ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ և սեր: Օգտվելով առիթից ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն, կամեցողություն, հանդուրժողականություն և սեր:
Որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակահատվածում ես երկու անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու պարոն Քոչարյանի հարցադրումներին:
Առաջին անգամ, երբ իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ:
Երկրորդ անգամ համաձայնվել եմ նրա քննադատության հետ և նշել, որ այսօրվա իշխանությունն է եղել Ռ. Քոչարյանի քաղաքական թիմը և հենարանը: Կարող եմ նաև ավելացնել, որ Սերժ Սարգսյանի ջանքերով բյուրեղացած մեր թիմը պատասխանատվություն է զգում նաև երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին արածի և չարածի համար:
Չափազանց ուրախ եմ, որ իմ համեստ անձի տարեվերջյան՝ շուրջ չորս ժամ տևած մամուլի ասուլիսը արժանացել է պարոն Քոչարյանի ուշադրությանը: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ շատ ավելի կարևոր իրադարձություններ կարող էին արժանանալ նրա ուշադրությանն ու գնահատականներին, օրինակ՝ նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը (որի հիմքերն ի դեպ դրվել են հենց պարոն Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում) և այլն:
Համաձայն եմ պարոն Քոչարյանի այն դիտարկման հետ, որ հաստիքային և արտահաստիքային մոսկաները, (7or.am և zham.am), որոնց համար առանձնապես առիթ պետք չէ մեզ քննադատելու համար, այս օրերին կակտիվանան, քանի որ խոսքի ազատությունը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում: Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին և շինարարության ոլորտին, ապա դրանց ևս մեկ անգամ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ:


Հ.Գ. Մի իմաստուն խոսք կա, որն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր հասարակությանը և յուրաքանչյուրիս և մենք կարող ենք օգտագործել այն՝ որպես բարոյականության չափման գործիք` «Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին, այլ դատիր մարդու մասին նրանով, թե ինչ է նա խոսում այլոց մասին»:

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ