ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քաղաքական առևտրի սեղանին Արցախի հարցը խաղադրույք է

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Քաղաքական առևտրի սեղանին Արցախի հարցը խաղադրույք է
28.12.2013 | 15:09

Պարոն Նազարբաևի պես փորձառու քաղաքական գործիչը չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունն ունեն նաև իրենց հստակ տնտեսական արտահայտությունը և կշիռը: Տվյալ դեպքում արժե հիշել այն հանգամանքը, որ պարոն Նազարբաևի համար Արցախի հիմնախնդիրը նաև իր անձնական ձախողված միջնորդության հետ կապված հարց է: Ղազախստանի նախագահը, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ միասին, համատեղ խաղաղարար նախաձեռնության իրականացման ընթացքում այցելել է հակամարտության տարածաշրջան և, եթե չեմ սխալվում, պետության այն եզակի ղեկավարներից է, ով Ստեփանակերտում է հանդիպել Արցախի իշխանությունների հետ: Պետք է ըմբռնումով վերաբերվենք նաև այն բանին, որ ժամանակին ռուս-ղազախական համատեղ խաղաղարար նախաձեռնության այդ ձևաչափը կոչված էր հակամարտության կողմերին վստահություն ներշնչել առ այն, որ հաշվի են առնվելու հակամարտության բոլոր առանձնահատկությունները, այդ թվում նաև՝ կրոնական բնույթի նրբությունները, և քրիստոնյա Ռուսաստանն ու առավելապես իսլամադավան Ղազախստանը պատրաստ են կիսել պատասխանատվությունը՝ հակամարտության արդարացի լուծումը գտնելու ճանապարհին: Կարծում եմ, որ շատ շուտով մենք ականատես կլինենք Ադրբեջանին ևս Մաքսային Միության անդամ դարձնելուն ուղղված Ռուսաստանի եռանդուն ջանքերին, որոնց իր գործուն աջակցությունը կցուցաբերի նաև Ղազախստանը: Այդ համատեքստում, համոզված եմ, Ղազախստանի նախագահը մնում է իր նախկին դիրքում՝ նա, որպես ՄՄ անդամ խոշոր իսլամական և թյուրքախոս պետության ղեկավար, պետք է վստահություն ներշնչի Ադրբեջանին, համոզի Ալիևին, որ ՄՄ-ի շրջանակներում ադրբեջանական շահերը նաև Արցախի մասով անտեսված չեն լինելու: Կարծում եմ՝ մենք այժմ վկան ենք Ադրբեջանի՝ ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ տարվող քաղաքական սկզբնախաղի, իսկ քաղաքական առևտրի այդ սեղանին Արցախի հարցը խաղադրույք է:

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ