ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազատ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «Քաբաբային» իրականություն

Ազատ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «Քաբաբային» իրականություն
15.12.2013 | 13:33

Մի լրագրող հարցրեց. «Ո՞ր հարթակներն են այսօր ծառայում որպես Ձեր խոսքն ու մտքերն արտահայտելու միջոց»: Կարծեմ՝ շրջանցեցի հարցն ու խուսանավեցի: Թե ինչու՝ չգիտեմ: Մի ասող լինի` ինչ հարթակ, ինչ խոսք, ով է հաշվի առնում, ականջ դնում կամ հետևություններ անում: Մինչ օրս ինչ է շարժվել տեղից, եթե ոչ` հակառակ ուղղությամբ: Արժեքներ ունեինք,կազմակերպված հասարակություն, ուր յուրաքանչյուրը, իր տեղն ու դերը ճանաչելուց բացի, գաղափարական էր ու համախմբված: Գիտեր գնահատել, կարեկցել, հարգել: Ազգ ու ժողովուրդ, մշակույթ ու արվեստ ճանաչող հասարակություն էր, որ մի քանի նվաստ դրամի համար երբեք արժանապատվություն չէր խոնարհի: Որքա՜ն հեշտությամբ հանձնվեցինք, ուրացանք, պառակտվեցինք: Ո՞նց դարձանք էսքան անհեռատես, անկարող ու անսկզբունքային: Ե՞րբ վերածվեցինք օտարների ու օտարամոլների: Երբ և ինչու: Երբ էր հայն էսքան անփույթ ու հանդուրժողական եղել գոնե իր ընտանեկան ավանդույթների հանդեպ: Հապա ո՞նց ընտանիք-ընտանիք, դռները բաց թողած, ներս ընդունեցինք ամեն մոլախոտի, որ եկան, իբրև, մեր այգին ծաղկեցնելու: Լա՜վ, բա ինչու հիմա, երբ արդեն ակնհայտ ու բացահայտված են չարամիտների նպատակներն ու ծրագրերը, հայն էլի սառնասրտորեն շարունակում է հանդուրժել, թե ինչպես են ծվեն-ծվեն անում իր ազգն ու ժողովրդին: Դարերն էկան-գնացին,աշխարհներ փոխվեցին, մեր թշնամիներն հասցրին խոհեմանալ, մտածել սովորեցին, ցեղակույտերից վերածվեցին ժողովուրդների, իսկ մենք մնացինք նույն «քարավանների» ժողովուրդը: Հիմա ի՞նչ հարթակներից ու ինչ հույսով խոսեմ, որ մտքերս ու մտահոգություններս նպատակին ծառայեն: Հիմա արդեն` խոսք-խորաթա իսկի մեկ լումայի արժեք ունենալ չեն կարող, քանզի անարժեքավորն ավելի արժեքավոր է, նյութականը` արժեքային համակարգ: «Քաբաբային» իրականության մեջ ձևավորված մշակույթի` ժամանակակից ուտեստների բազմազանության տեսականին, չարորակ ուռուցքի պես, տարածվել է ամենուր: Աշխարհի գերհզոր «բժիշկներն» ամեն ինչ արել են, որ հիվանդությունն ուղեկցվի «էյֆորիայի» հաճելի ազդեցությամբ: Բայց այս ազգը բազմիցս է դիմակայել չարորակ ուռուցքների: Այսօր էլ մեր արյան մեջ անվարակ ու մրցունակ բջիջներ դեռ շատ կան: Մնում է... Հարցնում եք` հարթակներից: Խնդրեմ,հարթակներից մեկը, որից խոսեցի` լիահույսով: Խոսեցի:

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ