ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արթուր ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. 'Чья бы корова мычала, твоя бы молчала!'

Արթուր ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. 'Чья бы корова мычала, твоя бы молчала!'
13.04.2013 | 18:03

ԼՏՊ -ի ելույթը չէի էլ մտաբերի, եթե նախկինում մի ամբողջ երկրի նախագահ եղած մարդն իրեն վայելուչ պահեր ու չափավոր արտահայտվեր այդ նույն երկրի մայրաքաղաքի գործող քաղաքապետի մասին ...հատկապես վերջին արտահայտությունը, ակամա մարտի 1-ի նախօրեն հիշեցրեց: Երևի նմանատիպ ՝ «գնացեք և հաղթեք» ասելով էր մարդկանց կրակի բերան ուղարկել ու գնացել հանգիստ քնելու ... Մնում է միայն հիշեցնել պարոն Լևոնին հայտնի ասացվածքը. 'Чья бы корова мычала, твоя бы молчала'!



Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ