ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀՅԴ-ն ունի անցած ճանապարհ, բայց «չունի անցնելու ճանապարհ»

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. ՀՅԴ-ն ունի անցած ճանապարհ, բայց «չունի անցնելու ճանապարհ»
13.04.2013 | 01:04

Աբսուրդ. Փոխանակ ձախակողմյան ՀՅԴ-ն ամբողջ օրը «բեռնված» լինի սոցիալական ծրագրեր մշակելով և իրականացնելով, դրանով բեռնված է «աջ կենտրոնամետ» ՕԵԿ-ը: Գիտեք, երբ ամենուր ասում են, որ ՀՅԴ-ն ձախակողմյան ուժ է, իմ մոտ ոչ թե «քմծիծաղ», այլ իսկապես զարմանք է առաջանում:
Ճիշտն ասած ես ինձ համարում եմ քիչ, թե շատ տեղեկացված մարդ, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում տեղը բերել, թե կոնկրետ ինչ է արել ՀՅԴ-ն ձախակողմյան գաղափարախոսության հարթության մեջ: Այ, եթե դուք ինձ հարցնեք, թե, ինչ է արել նա ՀՀ արտաքին քաղաքականության զարգացման ուղղությամբ` ես կարող եմ ձեզ հստակ պատասխանել և ցույց տալ այն դրական հետքը, որ նա թողել է այդ ոլորտում: Օրինակ, ինչ վերաբերվում է ՕԵԿ-ին, եթե ես տեղեկացված չլինեի, որ նա ավելի շատ աջ է, կամ աջ կենտրոնամետ , ես միանշանակ նրան կդասեի ձախակողմյան ուժերի ցանկում: Եկել է ժամանկը, որպեսզի մենք ընկալենք` ձախ հասկացությունը ամենևին էլ չի նշանակում լինել ծայրահեղ ընդդիմադիր: Ձախը, անձամբ ինձ համար, նախ և առաջ գաղափարախոսություն է, որն առաջնային լուծման խնդիր է համարում երկրում առկա բարդ սոցիալական հարցերի կարգավորումը: Այն, որ ՕԵԿ-ն ունի բավականին շատ, մեղմ ասած, քաղաքական «օպոնենտներ», բոլորս քաջատեղյակ ենք, բայց նույնիսկ այդ օպոնենտները չեն ժխտում, որ սոցիալական հարցերի բնագավառում ՕԵԿ-ն առաջին դերերում է: Ես չեմ հիշում դեպք, որ ԱԺ-ում որևէ սոցիալական ծրագրերի քննարկման ժամանակ նրանք իրենց պասիվ պահեն, իսկ շատ դեպքերում այդ ծրագրերի նախաձեռնությունն իրենցն է լինում:
Այն, որ մեր երկիրը գրեթ ամեն ինչով պետք է տարբերվի մյուս երկրներից, ես այդ փաստի հետ արդեն համակերպվել եմ, բայց, երբ ձախը ձախ չէ, իսկ աջը ձախ է դա արդեն հետաքրքիր է դառնում:
Հ.Գ.- Մնում է անհասկանալի միայն մի բան, եթե ՀՅԴ-ն ցանկություն կամ սովորություն չունի զբաղվելու սոցիալական ծրագրերով, ինչն է նրան ստիպում մասնակցել Երևանի ընտրություններին, չէ, որ այնտեղ արտաքին քաղաքականությանը այդքան մեծ դեր չի հատկացվում:

Դիտվել է՝ 3745

Մեկնաբանություններ