Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Երրորդ տարբերակ չկա

Երրորդ տարբերակ չկա
28.01.2013 | 14:52

CNN-ին տված հարցազրույցում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Նախագահ Ասադը սխալվել է քաղաքական բարեփոխումներ անցկացնելիս: Նա պետք է ամեն ինչ ավելի արագ իրականացներ՝ իր կողմը քաշելով չափավոր ընդդիմության այն հատվածին, որը պատրաստ էր նրա հետ մի սեղանի շուրջ նստել: Դա նրա զգալի սխալն է, հնարավոր է՝ նույնիսկ ճակատագրական»: Նա գտնում է, որ Սիրիայի ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը` ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը կամ որևէ այլ երկիր: Միջազգային հանրության խնդիրն այս փուլում ազգային հաշտեցման ապահովումն է, հակառակ պարագայում կշարունակվեն բռնությունները: ՌԴ վարչապետը համոզված է, որ երրորդ տարբերակ չկա` «Կամ ազգային հաշտեցման գործընթացն է, որն իրականացվում է միջազգային հանրության հսկողության տակ, կամ անվերջ քաղաքացիական պատերազմը»:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ